Պետքարտուղար Մայք Պոմպեոն զրուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Պետքարտուղար Պոմպեոն ճնշում է գործադրել առաջնորդների վրա, որպեսզի վերջիններս հավատարիմ մնան իրենց ստանձնած պարտավորություններին՝ կապված ռազմական գործողությունների դադարեցման և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո հակամարտության դիվանագիտական կարգավորման հետ, և նշել, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Պետքարտուղարը շեշտել է հոկտեմբերի 10-ին Մոսկվայում համաձայնեցված հրադադարի լիարժեք իրականացման կարևորությունը և վերահաստատել հոկտեմբերի 17-ի Փարիզի հայտարարությունը` 2020 թ. հոկտեմբերի 1-ի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարությանը համապատասխան:
ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ Մորգան Օրտագուսը հայտնել է պետքարտուղար Պոմպեոյի հեռախոսազանգերի մասին ՀՀ և Ադրբեջանի առաջնորդների հետ
Facebook Forum