Նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրությյուններից առաջ Դոնալդ Թրամփը հավանաբար հաղթանակ կգրանցի Գերագույն դատարանի հարցում: Ակնկալվում է, որ հանրապետականների մեծամասնություն կազմող Սենատը կհաստատի գերագույն դատարանի պաշտոնում Թրամփի առաջարկած դատավոր Էմի Քոմի Բարեթին: Հաստատվելու դեպքում Բարեթը կդառնա գերագույն դատարանի ինը հոգուց բաղկացած թիմի Թրամփի կողմից ընտրված երրորդ դատավորը: Դեմոկրատները դեմ են արտահայտվել դատավորի հաստատմանը՝ ընտրությունների նախաշեմին:
Թեև դեմոկրատների թեկնածու նախկին փոխնախագահ Ջո Բայդենն առաջատարն է գրեթե բոլոր հարցումներում, այնուամենայնիվ որոշիչ դեր ունեցող նահանգներում պայքարը տատանվում է:
Շատ ընտրողնորի անհանգստացնում է այս օրերին վարչակազմի արձագանքն էրCOVID-19-ին:Թեև ԱՄՆ-ի փոխնախագահի աշխատակազմում շատ են վարակվածները, վերջինս ասել է, որ կշարունակի ընտրարշավը:
"Եթե վարակվածների թվերն իջնեն դա որպես նվաճում կդիտարկվի, եթե բարձրանան՝ որպես պարտություն: Կարծում եմ սա Դոնալդ Թրամփի նախագահության ամենաբարդ խնդիրն էր, որը կարող է որոշիչ լինել ընտրություններում, տեսնենք",- ասել է Նյու Ջերսիի նախկին հանրապետական նահանգապետ Քրիս Քրիսթին:
Այս շաբաթ վերջին անգամ թեկնածուները կփորձեն շահել ընտրողների ձայնը՝ նախքան ընտրությունները:
"Դոնալդ Թրամփը միշտ ուշադրության կենտրոնում է եղել: Նրան սատարողները կքվիարկեն նրա օգտին: Վերջին չորս տարիներին բարկությամբ սպասող դեմոկրատները նույնպես կքվիարկեն: Բայդենը պետք է գրավի Թրամփից պարզապես հոգնած մարդկանց",- ասել է Չիկագոյի նախկին դեմոկրատ քաղաքապետ Ռահմ Էմանուելը:
Մարդիկ շարունակում են քվեարկել և անհամբերությամբ սպասում՝ ընտրությունների արդյունքներին, հուսալով որ իրենց նախընտրած թեկնածուն կլինի հաղթողը: