Մատչելի հղումներ

Եթովպիային զայրացրել է ‘’ամբարտակը պայթեցնելու’’ մասին Թրամփի հայտարարությունը


Եթովպիայի վարչապետը հայտարարել է, թե իր երկիրը «չի հանձնվի որեւէ տեսակի ագրեսիայի» այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ասաց, որ Եգիպտոսը կարող է ոչնչացնել Նեղոսի վիճահարույց ամբարտակը:

‘’Մեծ եթովպիական վերածննդի ամբարտակը’’ արդեն երկար ժամանակ է դարձել վիճաբանությունների առարկա Եթովպիայի, Եգիպտոսի եւ Սուդանի միջեւ:

Թրամփը հայտարարել էր, թե Եգիպտոսը չի կարող հանդուրժել ամբարտակի գոյությունը եւ կարող է ‘’պայթեցնել’’ կառոյցը:

Եթովպիան գտնում է, որ Միացյալ Նահանգներն այս հարցում կողմնակալ դիրք է գրավում հօգուտ Եգիպտոսի:

Երբ Եթովպիան հուլիս ամսին սկսեց ամբարտակը ջրով լցնելու աշխատանքները, ԱՄՆ-ը հայտարարեց, որ կդադարեցնի այս երկրին հատվացվող

Եգիպտոսը իրեն անհրաժեշտ ջրի կարիքները հոգում է հիմնականում Նեղոս գետի հոսքով, եւ այժմ մտահոգված է, որ ամբարտակի պատճառով գետի ջրի հոսքը կկրճատվի, ինչի արդյունքում իր տնտեսությունը մեծապես կտուժի:

Նեղոսի վրա կառուցվող ամբարտակը, որի համար ծախսվել է չորս միլիարդ դոլար, կառուցումների վերջնական փուլն ավարտվելուց հետո, կդառնա Աֆրիկայի ամենահզոր հիդրոէլեկտրակայանը:

Սուդանը նույնպես մտահոգություններ ունի` կապված այս ամբարտակի հետ:

Երեք այս երկրների միջեւ բանակցությունները նախագահել է Միացյալ Նահանգները: Այժմ գործընթացը շարունակում է Աֆրիկյան միությունը:

XS
SM
MD
LG