Մատչելի հղումներ

Կորոնավիրուսի նոր ալիքի ընթացքում գրանցվել է ռեկորդային ցուցանիշ


ԱՄՆ-ում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը մեկ օրում գրանցել է ռեկորդային բարձր ցուցանիշ: Ուրբաթ օրվա տվյալներով, այստեղ մեկ օրում հայտնաբերվել է վարակի նոր 83.010 դեպք:

Երկրի գլխավոր վիրաբույժ Ջերոմի Ադամսն ասել է, թե աճում է հիվանդանոց ընդունվող հիվանդների թիվը, սակայն, ասել է նա, անկում է ապրել մահացությունների թիվը: Դրա պատճառը, բժշկական անձնակազմերի փորձառությունն է:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հրապարակված հայտարարության մեջ ասված է, թե երկրագնդի հյուսիսային կիսագնդի երկրները գտնվում են ‘’վճռական հանգույցում’’:

Կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսի խոսքերով. ‘’Հաջորդ մի քանի շաբաթները շատ ծանր են լինելու, եւ մի քանի երկրներ հայտնվել են վտանգավոր գոտում’’:

ԱՄՆ-ում կորոնավիրուսով մինչ այժմ վարակվածների թիվն անցնում է 8 եւ կես միլիոնը:

Վերջին վեց օրերի ընթացքում մահացողների թիվը շարունակում է գրանցել կայուն աճ, սակայն արդեն չի հասնում ապրիլ ամսվա ամենաբարձր ցուցանիշին, երբ այս հիվանդությանն ամեն օր զոհ էր գնում ավելի քան երկու հազար մարդ:

Այլ հաղորդագրությունների համձայն, AstraZeneca եւ Johnson & Johnson դեղագործական ընկերությունները վերսկսել են ամերիկյան պատվաստանյութերի փորձարկումները:

XS
SM
MD
LG