Մատչելի հղումներ

Թուրքիան վերահաստատել է իր աջակցությունը Ադրբեջանին


Hulusi Akar Minister of National Defence of Turkey
Hulusi Akar Minister of National Defence of Turkey

Թուրքիան վերահաստատել է իր աջակցությունը Ադրբեջանին, քանի որ Լեռնային Ղարաբաղում մոտ մեկ ամիս շարունակվող արյունահեղությունն ավարտելու հույսերը նվազում են:

Չորեքշաբթի օրը (հոկտեմբերի 21-ին) ռազմական զորավարժությունների ժամանակ ելույթ ունենալով՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ասել է, որ Անկարան պատրաստ է ամեն աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին:

«Հայաստանը կհեռանա իր կողմից գրավված ադրբեջանական հողերից: Նրանք իրենց կողմից բերված ահաբեկիչներին կհանեն տարածաշրջանից, և այս հարցը կավարտվի: Դա այնքան պարզ է: Ադրբեջանն այս հարցում շարունակում է իր պայքարը: Որպես Թուրքիայի Հանրապետություն և թուրք ազգ, մենք բոլոր մակարդակներում, սկսած մեր նախագահից, ասել ենք, որ մենք Ադրբեջանի կողքին ենք մեր ունեցած ամեն հնարավորություններով և աջակցում ենք Ադրբեջանին իր օրինական պայքարում մինչև վերջ»,-ասել է նա:

Թուրքիան հայտարարել է, որ չի հապաղի զինվորներ ուղարկել և ռազմական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, եթե վերջինս նման խնդրանքով դիմի:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում է նախատեսվում: Բայց Ղարաբաղում և նրա շրջակայքում շարունակվող ծանր մարտերը և երկու կողմերից հնչող կոշտ հռետորաբանությունը նվազեցնում են հարցի կարգավորման հնարավորությունը:

XS
SM
MD
LG