Մատչելի հղումներ

Ինչպես կարող են ընթանալ ԱՄՆ-Իրան հարաբերությունները


2020 թվականը սկսվեց ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ պատերազմ բռնկվելու վտանգով: ԱՄՆ-ը թիրախի տակ առավ Իրանի գեներալներից Քասիմ Սոլեյմանիին, ում Վաշիգտոնը մեղադրում էր տարածաշրջանում մի շարք հարձակումներ կազմակերպելու մեջ: Իրանն ի պատասխան, հարվածեց Իրաքում տեղակայված ամերիկյան բազաներին:

Մինչ այդ Թրամփի վարչակազմն ԱՄՆ-ը դուրս էր բերել Իրանի միջուկային միջազգային պայմանագրից: Ինչպես Ժնեւի Միջազգային պատժամիջոցների կազմակերպության ներկայացուցիչ Էրիկա Մորեթն է ասում, ‘’Այդ պայմանագրից ԱՄՆ-ը դուրս բերելու քայլը ամենամեծ հարվածն էր գլոբալ կառավարմանն ու բազմակողմանիությանը’’: Նա հույս է հայտնում, որ Ամերիկան կվերադառնա այդ պայմանագրին:

Պայմանագրից դուրս գալու հանգամանքն իհարկե Իսրայելի ու Սաուդյան Արաբիայի սրտով էր, եւ այժմ էլ ողջունում են Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ-ի քաղաքականությունը:

Էրիկա Մորեթի խոսքերով, ‘’այսօր աշխարհում պետական ու մասնավոր մեծաթիվ ընկերություններ են վախենում Իրանի հետ գործ ունենալուց:

Դեմոկրատ թեկնածու Ջո Բայդընն ասել է, թե ինքը ջանք չի խնայի Իրանի միջուկային պայմանագրին նորից միանալու գործում, սակայն կշարունակի պատժամիջոցներն այստեղ մարդու իրավունքները ոտնահարվելու պատճառով:

Սակայն, եթե նույնիսկ ԱՄՆ-ը վերադառնա դեպի միջազգային այս պայմանագիրը, Իրանը դժվար թե հեշտությամբ վստահի Արեւմուտքին, ասում են վերլուծաբանները: Նրանցից Ջուլի Նորմանի խոսքերով, Վաշինգտոնն այս գործարքից միակողմանիորեն դուրս գալով, կորցրել է իր նկատմամբ նախկին վստահությունն ու հարգանքը: Իրանում նորից վստահության մթնոլորտ ստեղծելու համար դեռեւս շատ գործ կա անելու համար, ասում է նա:

Իրանում հաջորդ տարի անցկացվելու են նախագահական ընտրություններ եւ ԱՄՆ-ին շատ քիչ ժամանակ է մնում Թեհրանի հետ հարաբերությունները վերանայելու համար, երբ այսօր կա լուրջ մտավախություն, որ Իրանում իշխանության կարող են գալ կարծր դիրքայինները:

XS
SM
MD
LG