Եթե ԱՄՆ-ի նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդընը այս շաբաթ որոշել է ընդհատել քարոզարշավի շրջանակներում իր հանդիպումները, նախագահական վերջնական բանավեճին պատրաստվելու համար, հանրապետական թեկնածու, ներկա նախագահ Դոնալդ Թրամփը շարունկում է հանդիպումները կարեւոր նշանակություն ունեցող Արիզոնա եւ Փենսիլվանիա նահանգներում:
Բայդընն այս ընթացքում տատանողական դիրքեր զբաղեցնող Ֆլորիդա է ուղարկում Քամալա Հարիսին, որը Բայդընի ընտրվելու դեպքում կդառնա ԱՄՆ-ի փոխնախագահ:
Հարիսի խոսքերով, ընտրությունների ժամանակ մարդիկ իրենց խոսքն են ասելու քրեական արդարադատության բարեփոխումների, կլիմայական հարցերով բարեփոխումների մասին: ‘’Ամեն հարց է այս ընտրություններում դրվելու քվեարկության’’, ասում է նա:
Չնայած ըստ հարցումների, Բայդընն այս պահին նկատելիորեն առաջ է Թրամփից իր վարկանիշով, նրանց միջեւ ձայների տարբերությունը շատ չնչին է ընտրությունների ելքը որոշելու ունակ Ֆլորիդայում եւ Փենսիլվանիայում:
Վերլուծաբաններն անգամ դժվարանում են վերջնական կարծիք հայտնել այստեղից սպասելիքների մասին:
Եթե նախագահական նախորդ ընտրություններում չկողմնորոշված ընտրողների թիվը մեծ էր, ինչի պատճառով էլ կանխատեսումները հիմնականում սխալ դուրս եկան, այս տարի չկողմնորոշված ընտրողների թիվն ավելի սակավ է: Դրա պատճառն, ասում են փորձագետները, տնտեսության բարվոք վիճակն է:
Մինչ Թրամփը պարծենում է նախահամաճարակային ժամանակաշրջանի արագ աճող տնտեսությամբ ու խոստանում զարկ տալ աճին համաճարակից հետո, դեմոկրատները փորձում են վնասել Թրամփի գրանցած հաջողությունները ու այս կերպ շարունակում պայքարը մինչեւ նոյեմբերյան ընտրություններ: