Ալեքսեյ Նավալնին, որը թունավոր նյութով թունավորումից հետո արդեն երկու ամիս բուժումներ է ստանում Գերմանիայում, մտադիր է լիովին ապաքինվելուց հետո վերադառնալ Ռուսաստանի քաղաքական կյանք:
Նրա խոսքերով, ինքն արդեն զգում էր մահվան ճանապարհը: Սակայն պատրաստ է, ասում է նա, վերադառնալ որպես նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավոր ընդդիմադիր:
Ինչպես վերլուծաբաններն են ասում, Նավալնին է այսօր Ռուսաստանում քաղաքական պայքարի գլխավոր դեմքը:
Նա իր պայքարը սկսել է մեկ տասնամյակ առաջ որպես բլոգեր, քննադատության թիրախ դարձնելով այստեղ աճող կոռուպցիան, ու քաղաքական հարձակումներ գործելով Պուտինի կուսակցության դեմ:
2013 թվականին Մոսկվայի քաղաքագլխի ընտրություններում Նավալնիի գրանցած բարձր ցուցանիշներն այն ժամանակ ապացուցեցին նրա քաղաքական կարողությունները:
Իր դեմ հարուցված կոռուպցիայի մեղադրանքների արդյունքում դատապարտման հանգամանքը նրան զրկեց հետագա ընտրություններին մասնակցելու իրավունքից: Սակայն նա շարունակեց իր շարժումն առցանց:
Ու չնայած իշխանությունների կողմից երբեմն անտեսվելու փաստին, Ալեքսեյ Նավալնին, ինչպես մեծաթիվ փորձագետներ են ասում, կարողացավ դառնալ Ռուսաստանի գլխավոր ընդդիմադիր գործիչը:
Եվ հայրենիք վարադառնալու նրա պատրաստակամությունը շատերի կարծիքով, ավելի կմեծացնի նրա աջակիցների թիվը, իր կողմը գրավելով նաեւ նրանց, ովքեր մինչեւ նրա թունավորումը կասկածանքով էին նայում նրա գործունեությանը:
Այսօր, ասում են վերլուծաբաններից շատերը, Նավալինին ավելին է, քան ընդդիմության ղեկավարը: Նա Պուտինի գլխավոր հակառակորդն է, որը դեռեւս ելման դրության մեջ է, ասում են նրանք:
Միջազգայնորեն ճանաչված քաղաքական գործիչ, որին իր իսկ երկրում զրկել են քաղաքական դաշտ վերադառնալու իրավունքից: