Մատչելի հղումներ

Կորոնավիրուսը ոչ միայն վարակ է, այլ նաեւ` քաղաքական պայքարի միջոց


Կորոնավիրուսը ոչ միայն վտանգավոր հիվանդության հարուցիչ է, այլ նաեւ գործոն, որ ունի նույնիսկ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արդյունքի վրա ազդեցության լծակներ:

Իր վերջին քարոզարշավներից մեկի ժամանակ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ համաճարակի վախճանը մոտ է, պատվաստանյութը` գրեթե պատրաստ: Նրա դեմոկրատ մրցակից Ջո Բայդընը, որպես պատասխան հայտարարեց, որ Թրամփը դիտավորյալ կերպով է մեղմում այս հիվանդության վտանգը:

Համաճարակին ԱՄՆ-ում զոհ է գնացել մոտ 220 հազար մարդ, այն դարձել է տնտեսական անկման պատճառ, ինչպես նաեւ ստվեր նետել այնպիսի կարեւոր հարցերի վրա, ինչպես ազատ առեւտուրը, ներգաղթը, առողջապահական համակարգը, կլիմայական փոփոխությունները, արհեստական վիժեցումները եւ զենքի վաճառքը:

Հանրապետականները դեմ են համաճարակի պատճառով տնտեսությունը սահմանափակելու խիստ միջոցներին: Դրան հակառակ, դեմոկրատները, հանձինս Ջո Բայդընի, հորդորում են համատեղ ջանքեր, նույնիսկ տնտեսությունը վնասելու գնով: Նա եկող ընտրությունները փորձում է վերածել մի հանրաքվեի, որոշելու համար, թե ինչպես են ամերիկացիները գնահատում համաճարակի դեմ Թրամփի վարած քաղաքականությունը:

Թրամփը հիշեցնում է մինչեւ համաճարակը արագ զարգացող տնտեսության մասին, ու խոստանում տնտեսությունը նորից արագ զարգացնել համաճարակից հետո:

Ինչպես ասում են, կորոնավիրուսը` որպես վարակ եւ քաղաքական պայքարի միջոց:

XS
SM
MD
LG