Մատչելի հղումներ

Պոմպեոն՝ Իրանի զենքի պատժամիջոցների մասին


ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն տարածել է հայտարարություն Իրանի հետ կապված ՄԱԿ-ի զենքի էմբարգոյի կարգավիճակի մասին

Հայտարարության մեջ ասված է, որ սեպտեմբերի 19-ին Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի բոլոր պատժամիջոցները վերահաստատվել են, այդ թվում ` ՄԱԿ-ի զենքի էմբարգոյի կիրառումը: Ըստ ԱՄՆ-ի պետքարտուղարի, ՛՛համապատասխան զինատեսակների ներկրումը Իրան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1929 բանաձևի խախտում է, իսկ Իրանից ցանկացած զինատեսակի կամ զինամթերքի ձեռքբերումը՝ ՄԱԿ ԱԽ 1747-ի բանաձևի խախտում:՛՛ Հայտարազրության մեջ նշվում է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է պատժամիջոցներ կիրառել ցանկացած ֆիզիկական անձի կամ որևէ սուբյեկտի հանդեպ, որոնք կնպաստեն Իրանից կամ դեպի Իրան սովորական զենքի մատակարարմանը, վաճառքին կամ փոխանցմանը, ինչպես նաև նրանց, ովքեր տրամադրում են տեխնիկական գիտելիքներ, ֆինանսական աջակցություն և ծառայություններ, և այդ զենքի հետ կապված այլ տեսակի օգնություն:

՛՛Յուրաքանչյուր ժողովուրդ, որը ձգտում է խաղաղություն և կայունություն ունենալ Մերձավոր Արևելքում և աջակցում է ահաբեկչության դեմ պայքարին, պետք է զերծ մնա Իրանի հետ զենքի ցանկացած գործարքից՛՛, ասված է հայտարարության մեջ: Իրանին զենք տրամադրելը միայն կխորացնի լարվածությունը տարածաշրջանում, վտանգավոր զենքեր կփոխանցի ահաբեկչական խմբավորումներին և նրանց վստահված անձանց և սպառնալիք կհանդիսանա Իսրայելի և այլ խաղաղ երկրների անվտանգությանը: ՛՛Վերջին 10 տարվա ընթացքում երկրները զերծ են մնում ՄԱԿ-ի ձեռնարկած տարբեր միջոցների շնորհիվ Իրանին զենք վաճառելուց՛՛, ընդգծում է Պոմպեոն: Ցանկացած երկիր, որն այժմ մարտահրավեր է կնետի այս արգելքին, շատ հստակ ընտրություն կկատարի հակամարտության ու լարվածության մեծացման և խաղաղության և անվտանգության խթանման միջև, նշված է հայտարարության մեջ:

ԱՄՆ-ի պետքարտուղարի կարծիքով, Իրանին զենք վաճառող ցանկացած պետություն վնասում է իրանցի ժողովրդին ՝ թույլ տալով, որ Իրանի վարչակարգը մարդկանց միջոցները վատնի և օգտագործի ռազմական նպատակների համար: Վարչակարգն ունի ընտրություն. այն կարող է շարունակել հետամուտ լինել զենքի ձեռքբերմանը ՝ խախտելով ՄԱԿ-ի պատժամիջոցների բանաձևերը, կամ կարող է իր միջոցներն օգտագործել Իրանի ժողովրդի բարեկեցությանը տրամադրելու համար: Այսօր իրանցիները տառապում են, որովհետև ռեժիմը շարունակում է COVID-19-ին արձագանքելու համար նախատեսված մոտ 1 միլիարդ դոլար պահել Իրանի առողջապահության նախարարությունից՝ չնայած իրանական առողջապահության ոլորտի պաշտոնյաների կոչերին անհրաժեշտ ֆինանսավորում տրամադրելու մասին: Ռեժիմը պատասխանատվություն է կրում իրանական ժողովրդի ռեսուրսները բաշխելու հետևանքների համար: Վարչակարգի ղեկավարների տասնամյակների կոռուպցիան և ծայրահեղական քաղաքականությունը պատասխանատու է մեծ ազգի տառապանքների համար: Մենք Իրանի ժողովրդի կողքին ենք ընդդեմ բռնատիրության, նրանց ռեսուրսների վատման և նրանց հանուն ազատության պայքարի ջանքերում:

Միացյալ Նահանգները ցանկանում է խաղաղություն Իրանի հետ և հույս ունի, որ կգա այն օրը, երբ նրա ղեկավարները կիսեն նույն նպատակները: Երբ ռեժիմի ղեկավարները հրաժարվեն հեղափոխություն արտահանելու իրենց երազանքներից, նրանք ի դեմս Վաշինգտոնի կգտնեն ողջունող և բարյացակամ գործընկերոջ, եզրափակում է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունը:

Facebook Forum

XS
SM
MD
LG