Մատչելի հղումներ

Իրական լուրն ապատեղեկատվությունից զատելու կարեւորությունը


Կեղծ լուրերի տարածումը փոքրացնում է վստահելի աղբյուրներից օգտվելու հնարավորությունը: Այսօր մարդկանց մի հոծ զանգված իր համար լրատվության աղբյուր է համարում Գուգըլը, Ֆեյսբուքն ու Թվիթերը: Սա, հատկապես ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից առաջ դառնում է խնդիր նրանց համար, ովքեր ունեն հավաստի լուրեր գտնելու հարցում դժվարություններ:

Ինչպես վերլուծաբան Ջոն Սենդզն է ասում, ‘’Յուրաքանչյուր տասը ամերիկացիներից ութն այսօր մտահոգված է այն հանգամանքով, որ ապատեղեկատվությունը կարող է իր ազդեցությունը գործել ընտրությունների արդյունքի վրա’’’:

Սակայն արդյո՞ք ամերիկացիները կարող են տարբերակել ճիշտ եւ սխալ տեղեկությունները միմյանցից: Այդ նպատակի համար Հարլին Քաուրը իր ընկերոջ հետ հիմնադրել է ‘’Գրաունդ նյուզ’’-ը, որը ստացվող լուրերի միջեւ համեմատություն կատարող աշխարհում առաջին գործակալությունն է:

Նրա խոսքերով, իրենք, օրինակ ընտրությունների մասին ներկայացնում են ծայրահեղ ձախից մինչեւ ծայրահեղ աջ ամբողջ, տեղեկատվությունը, այնպես որ մարդիկ ունենան դրանք միմյանց հետ համեմատելու հնարավորություն:

Իսկ ահա AllSides.com կայքն էլ ներկայացնում է մամուլի կողմից կողմնակալ հաղորդագրությունները, զտում դրանք ըստ ձախ, աջ եւ կենտրոնամետ ուղղվածությունների:

Ինչպես համահիմնադիր Ջոն Գեյբըլն է ասում, իրենց կայքը մեխանիկորեն զատում է իրարամերժ տեսակետներ արտահայտող տեղեկությունները:

Հատկապես Youtube-ի տեսագրություններից օգտվող անձանց մասնագետները խորհուրդ են տալիս նախ նայել աղբյուրը, եւ հատկապես հիմա, երբ ԱՄՆ-ը ընտրություն է կատարում Դոնալդ Թրամփի եւ Ջո Բայդընի միջեւ: Այսօր է, որ մարդիկ պիտի կարողանան զատել ճիշտ տեղեկությունն ապատեղեկատվությունից, իրական լուրը` կեղծից:

XS
SM
MD
LG