Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահական երկու թեկնածուների պայքարը թեւակոխում է վերջին փուլերից մեկը


ԱՄՆ-ի նախագահական երկու թեկնածուները մինչեւ ընտրությունները շարունակում են հանդիպումներն ընտրողների հետ: Իսկ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին Սպիտակ տանը տալիս է մինչեւ երեքշաբթի օրը ժամանակ, որպեսզի այն հաստատի տնտեսական օգնության փաթեթը: Հիշեցնենք, որ այս փաթեթը նախատեսում է տնտեսության մեջ 1 միլիարդ 800-ից մինչեւ 2 միլիարդ դոլարի ներդրումներ:

Դեմոկրատները պահանջում են, որ հարցը լուծվի մինչեւ ընտրությունները, ու մեղադրում հանրապետականներին, այն ընտրություններից հետո թողնելու փորձերի մեջ:

ԱՄՆ-ում արդեն 27 միլիոն մարդ արդեն քվեարկել է վաղ ընտրություններում: Հիմնականում մեծ է դեմոկրատական ուղղվածություն ունեցող նահանգներում փոստային եղանակով ընտրություններին մասնակցողների թիվը:

Հարցումների համաձայն, Թրամփի վարկանիշն այսօր որոշ չափով զիջում է Բայդընի վարկանիշին: Սակայն Հանրապետական ազգային կոմիտեի նախագահ Ռոննա ՄաքԴանիելը վստահ է, որ նախագահի աջակիցների թիվը նկատելիորեն իրեն ցույց է տալու հենց ընտրությունների օրը:

Այնպես որ, երկու թեկնածուները գործածում են իրենց վերջին ճիգերը, որպեսզի ավելի խորացնեն իրենց աջակիցների շրջանում վստահությունը, եւ իրենց կողմը գրավեն նրանց, ովքեր դեռեւս զբաղեցնում են տատանողական դիրքեր:

XS
SM
MD
LG