Մատչելի հղումներ

‘’ՅՈՒՆԻՍԵՖ’’-ը հանդես է գալիս հանուն երեխաների մարտերը դադարեցնելու հորդորով 


‘’Լեռնային Ղարաբաղում եւ նրա հարակից շրջաններում հակամարտությունը սարսափելի և ծանր վնաս է պատճառում երեխաներին: Երեխաների մահվան դեպքերի և վիրավորումների մեծ թվից զատ, վնասվել կամ ավերվել են տասնյակ տներ և դպրոցներ: Անթիվ երեխաներ և ընտանիքներ շաբաթներ շարունակ տառապում են ծայրահեղ հոգեբանական վնասվածքներից և վշտից’’, ասված է ‘’ՅՈՒՆԻՍԵՖ’’-ի հայտարարության մեջ:

ՈՒՆԻՍԵՖ-ը հանդես է գալիս երկու կողմերի միջեւ հոկտեմբերի 9-ին ստորագրված հումանիտար հրադադարն անհապաղ ուժի մեջ դնելու մասին ամենախիստ կոչով: ‘’Երեխաները, ընտանիքները եւ նրանց ծառայող քաղաքացիական հաստատությունները պետք է պաշտպանված լինեն` համաձայն մարդու միջազգային իրավունքների և հումանիտար օրենքների’’, ասված է հայտարարության մեջ, որն ավարտվում է հետեւյալ տողով.

‘’Ռազմական գործողությունների լիակատար դադարեցումը բխում է բոլոր երեխաների շահերից’’:

XS
SM
MD
LG