Մատչելի հղումներ

Թրամփ-Բայդեն պայքար. Ինչպիսի դիրքորոշում ունեն կողմերը ընտրությունների նախօրեին


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա դեմոկրատ մրցակից Ջո Բայդենը հինգշաբթի օրը անցկացրեցին առանձին հանդիպումներ իրենց լսարանների հետ: ԱՄՆ-ի ընտրություններին մնացել է մի քանի շաբաթ

Սկզբում նախատեսվում էր դեմ առ դեմ բանավեճ, բայց այն բանից հետո, երբ նախագահ Թրամփը հայտարարեց հոկտեմբերի 2-ին, որ հիվանդացել է COVID-19- ով, կազմակերպիչները որոշեցին միջոցառումն անցկացնել առցանց, որին սակայն հրաժարվեց մասնակցել Թրամփը: Փոխարենը, Փենսիլվանիա և Ֆլորիդա նահանգներում անցան հանդիպումներ լսարանի հետ: Նախագահ Թրամփի հանդիպումը հեռարձակվում էր NBC News- ի կողմից, նախագահը տեղեկացրեց, որ Հյուսիսային Կարոլինայում անցկացրել է բազմամարդ հանրահավաքներ և հույս ունի նույնը կրկնել Ֆլորիդայում և Փենսիլվանիայում:

Թրամփը պաշտպանում է COVID-19-ի դեմ իր վարչակազմի պայքարը, ճիշտ գործելակերպի առաջին քայլը Չինաստանից չվերթները արգելափակելու որոշումն էր, համոզված է նախագահը:

Դեմոկրատական կուսակցության թեկնածու Բայդենն իր լսարանի հետ հանդիպման ժամանակ քննադատում է նախագահի գործողությունները՝ նշելով, որ նախագահը չի ապահովել համապատասխան առաջնոդություն և ավելի շատ մտահոգված եղել ֆոնդային բորսայում առկա վիճակով:

Ըստ Բայդենի, նախագահը պետք է ստիպեր նահանգային և քաղաքային իշխանություններին կիրառել այն սահմանափակումները, որոնք կարող էին ավելի շատ կյանքեր փրկել:

Մեկ այլ կարևոր հարցերից է Գերագույն դատարանի Թրամփի թեկնածու Էմի Բարեթի հաստատումը: Այս շաբաթ այդ առնչությամբ կկայանան լսումներ Սենատում: Որոշ կարծիքների համաձայն հաստատումը կարող է օգնել հանրապետական թեկնածուին վիճարկել ընտրությունների արդյունքները:

Նախագահ Թրամփը պնդում է, որ նա որևէ ազդեցություն չի կարող ունենալ վերջինիս որոշումների վրա, և նրա նշանակման մեջ չկա որևէ հակասություն:

Բայդենը, սակայն, չի բացառում, որ այդ նշանակումը կապված է Գերագույն դատարանում առավելություն ունենալու նախագահի ցանկության հետ:

Թեկնածուները սակայն համակարծիք են այս ընտրությունների կարևորության հարցում: Նախագահ Թրամփը դրանք որակում է երկրի պատմության ամենակարևոր ընտրություններ, իսկ Բայդենը խոստանում է ընտրվելու դեպքում աշխատել նաև հանրապետականների հետ:

Շատ նահանգներում սկսվել է վաղաժամ քվեարկություն, և Թրամփը զգուշացնում է համատարած կեղծիքների մասին: Ընտրությունների փորձագետների մեծ մասը պնդում է, որ կեղծիքներ չկան: Նախագահ Թրամփը, պատասխանելով ընտրությունների արդյունքներն ընդունելու մասին հարցին, ասել է, որ իր պատասխանը կլինի դրական, սակայն նա ցանկանում է, որ ընտրությունները լինեն ազնիվ:

Նախատեսվում է, որ թեկնածուները կհանդիպեն մեկ շաբաթ անց դեմ առ դեմ վերջին բանավեճում:

Facebook Forum

XS
SM
MD
LG