Այսօր ԱՄՆ-ում գրանցվել է վաղ ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող քաղաքացիների աննախադեպ մեծ թիվ: 14 միլիոն ամերիկացիներ արդեն իսկ քվեարկել են, մի թիվ, որը տասն անգամ գերազանցում է նախորդ ընտրությունների ցուցանիշներին:
Ինչպես Ֆլորիդա նահանգում են այսօր սիրում ասել, ‘’այստեղ ամեն օր ընտրության օր է’’: Եվ իրականում, այս նահանգն ունի վաղ ընտրություններին մասնակցող անձանց ամենամեծ թիվը: Միայն այս նահանգում իրենց քվեն են տվել արդեն երկու միլիոն ամերիկացիներ:
Իսկ ո՞րն է դրա պատճառը: Պատճառը կորոնավիրուսն է, երբ մարդիկ ցանկանում են խուսափել ընտրության օրը տեղամասերում մարդկանց մեծ բազմությունից:
Ինչ վերաբերում է նախագահական երկու թեկնածուներն, պետք է ասել, որ այս հարցում եւս նրանք ունեն իրարամերժ կարծիքներ: Թրամփն իր աջակիցներին կոչ է անում ընտրություններին մասնակցել անձամբ, նոյեմբերի 3-ին եւ պնդում, որ փոստային եղանակով ընտրություններում կարող են տեղի ունենալ կեղծումներ:
Բայդընը բոլորին խրախուսում է ընտրել հնարավորին չափ շուտ: Եվ հարցումների համաձայն, վաղ ընտրություններում դեմոկրատ թեկնածուին իրենց ձայնը տված անձանց թիվը կրկնապատիկ անգամ մեծ է հանրապետականների ձայներից: Իսկ նախկինում եղել է հակառակը:
Եվ եթե վաղ ընտրությունների այս ընթացքը շարունակվի նույն արագությամբ, կստացվի, որ նախագական այս ընտրություններում իրենց քվեն տված ամերիկացիների թիվը 2016 թվականի համեմատ կլինի 55 տոկոսով ավելի: