Մատչելի հղումներ

Եվրոպական միությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության և Թուրքիայի հետ հարաբերությունների մասին


Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը երկուշաբթի օրն անցկացված առցանց մամլո ասուլիսի ժամանակ Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին ասել է.

‘’Մենք լսել ենք Մինսկի խմբի համանախագահների գնահատականների մասին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի ներկայացարած տվյալները, եւ ռազմական գործողությունները դադարեցնելու ու բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու կարեւորությունը:

Մենք քննարկել ենք այն հարցը, թե ինչպես կարող ենք նպաստել դրան: Մենք կոչ ենք անում, որ տարածաշրջանային բոլոր երկրներն իրենց լուման ներդնեն հրադադարն ուժի մեջ դնելու եւ դեպի խաղաղություն քայլեր կատարելու համար’’:

Լրագրողներից մեկի հարցին, թե ինչպես է Եվրոպական միությունը վերաբերվում Թուրքիայի կողմից վերջերս իրականացվող գործունեությանը, ինչը ‘’որեւէ կերպ չի նպաստում լարվածությունները մեղմելուն, եւ թե արդյոք ինչ քայլեր է Եվրոպական միությունը նախատեսում այս ուղղությամբ, Բորելը պատասխանեց.

‘’Վերջին իրադարձությունների շուրջ Եվրոպական միության ու Թուրքիայի միջեւ նորից անցկացվելու են քննարկումներ եւ Եվրոպայի խորհրդի պարտականությունն է որոշելու, թե ինչպես պիտի արձագանքի այս ամենին: Արդեն ասվել է, որ մինչեւ տարեվերջ մենք պետք է վերանայենք Թուրքիայի հետ մեր հարաբերությունները, հույս ունենալով, որ Թուրքիան կդադարեցնի մեր հարաբերությունները վնասող գործողությունները:

XS
SM
MD
LG