Մատչելի հղումներ

Լավրով. Լեռնային Ղարաբաղի խաղաղության բանակցությունների ձեւաչափում փոփոխություններ չեն նախատեսվում


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի խաղաղության բանակցությունների ձեւաչափում փոփոխություններ չեն նախատեսվում: Ավելի վաղ Ադրբեջանն էր հանդես եկել իր դաշնակից Թուրքիային ներգրավելու առաջարկով:

Լավրովն այս հայտարարությամբ հանդես եկավ Հայասանի իր պաշտոնակից Զոհրաբ Մնացականյանի հետ Մոսկվայում անցկացված հանդիպումից հետո: Մնացականյանի խոսքերով, խաղաղության արդյունավետ բանակցություններ կարող են սկսվել Ադրբեջանի ու հայկական ուժերի միջեւ լիակատար զինադադար հաստատվելու պայմաններում:

Իր հերթին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն է երկուշաբթի օրը զանգահարել Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Շոյգուին եւ ասել, թե ‘’հայկական ուժերը պետք է անհապաղ կերպով դուրս բերվեն օկուպացված ադրբեջանական հողերից եւ պետք է դադարեցնեն քաղաքացիների դեմ իրականացվող հարղձակումները’’:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հեռախոսազրույցից հետո տարածել է հետեւյալ հայտարարությունը. ‘’Ադրբեջանը եւս 30 տարի չի սպասելու հակամարտության լուծումը գտնելու համար, եւ Թուրքիան պաշտպանում է իր գրավված տարածքները հետ վերցնելու Ադրբեջանի կողմից իրականացվող գործողութները’’:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության կողմից հայտարարություն դեռեւս չկա:

Facebook Forum

XS
SM
MD
LG