Մատչելի հղումներ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել աղոթել Լեռնային Ղարաբաղի հակամարտության զոհերի համար


Վատիկանում կիրակնօրյա աղոթքի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս պապը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին: Նա կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև մարդասիրական նկատառումների համար համաձայնեցված կրակի դադարեցումը: Հռոմի պապը կոչ է արել պահպանել հրադադարը՝ նկատելով, սակայն, որ այն չափազանց փխրուն է:

«Թեև զինադադարը շատ փխրուն է թվում, ես խրախուսում եմ դրա պահպանումը: Ես ցավում եմ մարդկային կյանքերի կորստի համար, տառապանքի համար և տների ու հավատքի կենտրոնների կործանման համար»,-ասել է Պապը:

Հռոմի պապը բոլորին կոչ է արել աղոթել զոհերի համար ու բոլոր նրանց համար, ում կյանքը վտանգված է:

XS
SM
MD
LG