Մատչելի հղումներ

Աղջիկ երեխաների օրն է. Համավարակն էլ ավելի է սրել իրավիճակը


Week That Was In Latin America Photo Gallery
Week That Was In Latin America Photo Gallery

ՄԱԿ-ի նախաձեռնությամբ 2011-ից ի վեր այս օրն աշխարհում նշում են աղջիկ երեխայի օրը, ընդգծելու՝ աղջիկ երեխաներին սպառնացող վտանգներն ու դժվարությունները:

ՄԱԿ-ի հաղորդմամբ COVID-19-ով պայմանավորված տնտեսական ճգնաժամն էլ ավելի է խորացրել աղջիկ երեխաների կրթություն ստանալու հնարավորությունը շատ երկրներում, ինչպես նաև մեծացրել է նրանց հանդեպ բռնության ցուցանիշը: Նշվում է, որ նույնիսկ նախքան համավարակը աշխարհի շուրջ ամեն երրորդ կին ենթարկվում էր ֆիզիկական կամ սեռական բռնության, սակայնCOVID-19-ի արդյունթում կանանց և աղջիկների հանդեպ հատկապես ընտանեկան բռնության դեպքերը զգալիորեն աճել են:

ՄԱԿ-ի Կանայք բաժինը համավարակի ընթացքում սեռով պայմանավորված բռնությունների աճը բնութագրել է որպես "ստվերային համաճարակ":


Save the Children կազմակերպության հաղորդմամբ 2020-ին մոտ 500 հազարով ավելի շատ աղջիկներ են աշխարհի շուրջ կանգնած մանկահասակ ամուսնության վտանգի առջև: COVID-19-ով պայմանավորված շատ ընտանիքներ ամուսնացնում են իրենց աղջիկ երեխաներին, որպեսզի ավելի "բարեկեցիկ" կյանք ապահովեն նրանց համար և "թեթևացնեն" իրենց իսկ վիճակը:

Մալալա հիմնադրամի տվյալների համաձայն համավարակը բացասաբար է անդրադարձել նաև աղջիկ երեխաների կրթության վրա, նրանց հաղորդմամբ համաճարակի ավարտից հետո ավելի քան 20 միլիոն աղջիկ երեխա չի վերադառնա դպրոց:

XS
SM
MD
LG