Մատչելի հղումներ

Հյուսիսային Կորեայի լուսադեմի ռազմական շքերթը


Հյուսիսային Կորեան շաբաթ օրն անցկացրել է գիշերային ժամի հազվադեմ զորահանդես, որը նվիրված էր Աշխատավորական կուսակցության հիմնադրման 75-րդ տարեդարձին:

Հյուսիսն իր շքերթները սովորաբար օգտագործում է իր նոր հրթիռներն ու մյուս զինատեսակները ցուցադրելու համար: Ինչպես փորձագետներն են ասում, միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներն այս շքերթում դրա վկայությունն էին:

Սա Հյուսիսային Կորեայում անցած երկու տարիներին անցկացված առաջին զինվորական շքերթն էր, որը նախորդում է մի քանի շաբաթ անց ԱՄՆ-ում անցկացվելիք նախագահական ընտրություններին: Հյուսիսը բալիստիկ իր հրթիռներն ի ցույց չէր դրել այն օրից հետո, երբ 2018 թվականին հանդիպում անցկացվեց Հյուսիսի ղեկավար Կիմ Չան Ընի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի միջեւ:

Շքերթն, ի դեպ, անցկացվել է շաբաթ օրը լուսաբացից առաջ: Դրա այդքան վաղ անցկացնելու նպատակը դեռեւս մնում է անհայտ: Զորահանդեսին չի թույլատրվել արտասահմանյան լրատվական որեւէ գործակալության որեւէ լրագրողի մասնակցություն: Հրապարակվել են շքերթից հատվածներ, երբ Կիմ Չան Ընը հայտարարել է, որ իր երկիրը շարունակելու է ամրապնդել իր բանակն ինքնապաշտպանության համար:

Փհենյանում գտնվող օտարերկրյա պաշտոնատար անձանց նախապես տեղեկացրել են խուսափել այդ ժամին քաղաքում շրջելուց, շքերթի անցկացման վայրին մոտենալուց եւ լուսանկարելուց:

XS
SM
MD
LG