Մատչելի հղումներ

Մեղադրանք է առաջադրվել Դաեշ ծայրահեղական խմբավորման "The Beatles" խմբի երկու անդամներին


«Իսլամական պետություն» խմբավորման երկու կասկածյալներ ԱՄՆ-ում մեղադրվել են չորս ամերիկացի պատանդների սպանության գործով ահաբեկչություն կատարելու մեջ: Մեծ Բրիտանիայի նախկին քաղաքացիներ Ալեքսանդրա Քոթեյը եւ Էլ Շաֆի Էլշեյխը մեղադրվում են Դաեշ ծայրահեղական խմբավորման այսպես կոչված "The Beatles" խմբի անդամներ լինելու մեջ, որոնք զբաղվել են Իրաքում եւ Սիրիայում մարդկանց առեւանգումներով:

Զույգը պահվում է ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի կալանատանը, եւ շուտով կանգնելու են Վիրջինիա նահանգի դաշնային դատարաններից մեկի առջեւ: Երկու այս անձինք, որոնք ավելի վաղ Իրաքում պահվել են որպես ԱՄՆ-ի կալանավորներ, հերքում են իրենց դեմ հարուցված մեղադրանքները:

Ինչպես ԱՄՆ-ի արդարադատության նախարարի օգնական Ջոն Դեմերսն է ասել, նրանց դեմ հարուցված մեղադրանքները ‘’հանուն արդարության իրականացված տարիների աշխատանքի արդյունք է’’: Նա հիշեցրել է, որ այս երկուսի կողմից են սպանվել Ջեյմս Ֆոլին, Ստիվըն Սոթլոֆը, Քայլա Մյուլլերը եւ Փիթըր Քասիգը:

Դիմելով զոհերի ընտանիքներին` փոխնախարարն ասել է, ‘’Չնայած մենք չենք կարող վերադարձնել ձեր զավակներին, բայց կանենք ամեն ինչ, ձեր ու բոլոր ամերիկացիների համար արդարություն հաստատելու նպատակով’’:

Հիշեցնենք, որ բրիտանական փոփ երգչախմբի անունը ստանձնած ահաբեկչական այս խմբի անդամները գլխատել էին իրենց պատանդներին եւ այդ մասին տեսագրությունները տարածել սոցիալական լրատվամիջոցներով:

Երկու մեղադրյալներն ավելի վաղ զրվկել են Միացյալ Թագավորության քաղաքացիությունից:

XS
SM
MD
LG