Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Կենտորնական բանկի խորհրդի նախագահը կոչ է անում կառավարությանը օգնել մարդկանց ու բիզնեսներին


Կորոնավիրուսի պատճառով ԱՄՆ-ում անկում ապրած տնտեսության վերականգնման գործընթացը կարող է կանգ առնել, եթե վիրուսի տարածումը չկանխվի ու չիրականացվեն տնտեսական համապատասխան ծրագրեր: Այս մասին է հայտարարել ԱՄՆ-ի Կենտրոնական բանկային խորհրդի նախագահ Ջերոմի Փաուելը: Նա կոչ է անում, որ կառավարությունը հավելյալ օգնություն տրամադրի մարդկանց ու բիզնեսներին, երկարաձգի գործազրկության ապահովագրությունների ժամկետները:

Փաուելի խոսքերով, կառավարության կողմից տրամադրված օգնության արդյունքում որոշ չափով զարկ է տրվել տնտեսությանը, սակայն, ասում է նա, բացասական ընթացքը նորից կսկսվի, եթե կառավարությունը չդիմի նոր գործողությունների:

XS
SM
MD
LG