Մատչելի հղումներ

Կանադայի և Մեծ Բրիտանիայի համատեղ կոչը՝ ռազմական գործողությունների դադարեցման օգտին


Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայն և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբ
Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայն և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբ

Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբն այսօր տարածեցին համատեղ հայտարարություն, որի մասին տեղեկացնում է Կանադայի արտգործնախարարի թվիթերյան գրառումը

«Կանադան և Միացյալ Թագավորությունը վերահաստատում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և նրա հարակից տարածքում շարունակվող ռազմական գործողությունների դադարեցման հրատապ անհրաժեշտությունը:

Մեզ հատկապես անհանգստացնում են քաղաքացիական բնակավայրերի հրթիռակոծման մասին հաղորդագրությունները: Ցանկանում ենք ցավակցել ընտանիքներին կյանքերի ողբերգական կորուստների կապակցությամբ: Հակամարտության կողմերը պետք է դադարեցնեն ուժի գործադրումը և հարգեն հրադադարի մասին համաձայնագիրը:

Մենք վճռականորեն պաշտպանում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից արված հայտարարությունները: Կոչ ենք անում արտաքին ուժերին և երկու պետությունների բարեկամներին կրկնապատկել իրենց ջանքերը` աջակցելու ռազմական գործողությունների դադարեցմանը և զերծ մնալ այնպիսի գործողություններ ձեռնարկելուց, որոնք վտանգում են ճգնաժամի սրումը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության ամբողջական կարգավորման բոլոր ժամկետներն անցել են: Դա հնարավոր է միայն բանակցային կարգավորման միջոցով, այլ ոչ թե ռազմական գործողությունների: Բոլոր կողմերը պետք է շտապ վերադառնան բանակցությունների սեղանին ՝ առանց նախապայմանների այդ նպատակը իրականացնելու համար»:

Facebook Forum

XS
SM
MD
LG