Մատչելի հղումներ

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար. Հակամարտությունը ռազմական լուծում չունի


ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի դիրքորոշման մասին Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հայտարարություն է տարածել ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուրաջիքը

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնության շարունակական աճը՝ չնայած միջազգային հանրության բազմիցս հնչեցրած կոչերի` անմիջապես դադարեցնելու ռազմական գործողությունները: Նրան լուրջ մտահոգում են ռազմական գործողությունների, այդ թվում `բնակավայրերի թիրախավորման մասին հաղորդագրությունները: Նա բոլոր կողմերին հիշեցնում է միջազգային մարդասիրական օրենքով սահմանված ՝ քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանության մասին իրենց պարտավորությունները:

Գլխավոր քարտուղարը մեկ անգամ ևս ընդգծում է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, և կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: Նա կոչ է անում տարածաշրջանային և միջազգային բոլոր համապատասխան դերակատարներին ակտիվորեն գործադրել իրենց ազդեցությունը `ռազմական գործողությունների հրատապ դադարեցման և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցությունների վերսկսման համար:

Facebook Forum

XS
SM
MD
LG