Իր գրառման մեջ նա նշել է.
«Վերջին մի քանի օրերի ընթացքում տեղեկություն էր շրջանառվումԼեռնային Ղարաբաղի ռազմական հակամարտությունում կանադական տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ: Դրա մասին տեղեկանալով՝ ես անմիջապես այս տեղեկույունը փոխանցեցին Global Affairs Canada-ին ՝այս պնդումները հետաքննելու համար»:
«Կանադայի արտահանման հսկողության խիստ ռեժիմի համապատասխան և շարունակական ռազմական գործողությունների պատճառով ես կասեցրել եմ դեպի Թուրքիա համապատասխան արտահանման թույլատվությունները, որպեսզի ժամանակ տրամադրեմ խնդիրը ավելի խորը ուսումնասիրելուհամար»:
Կանադան շարունակում է մտահոգություն հայտնել Լեռնային Ղարաբաղում շարունակվող հակամարտության վերաբերյալ, որի արդյուքում կրակի տակ են ընկած բնակավայրերը, իսկխաղաղ բնակչության շրջանում կան զոհեր:
«Մենք կոչ ենք անում անհապաղ միջոցներ ձեռնարկել տեղում իրավիճակը կայունացնելու համար և կրկնում ենք, որ այս հակամարտության խաղաղ, բանակցային լուծումը այլընտրանք չունի»:
Facebook Forum