Մատչելի հղումներ

Լեռնային Ղարաբաղում հրադադար հաստատելու հորդորով Մինսկի խմբի արտգործնախարարների հայտարարությունը


Գյանջա. Հոկտեմբերի 5, 2020
Գյանջա. Հոկտեմբերի 5, 2020

Սույն հայտարարության տեքստը հրապարակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության եւ Ֆրանսիայի Հանրապետության կառավարությունների կողմից. Հոկտեմբերի 5, 2020թ.

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքըլ Փոմփեոն, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրները, ամենախիստ ձեւով դատապարտում են Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջը բռնությունների աննախադեպ վտանգավոր թեժացման փաստը:

Նախարարներն անվերապահորեն շեշտում են, որ քաղաքացիական հատվածները թիրախավորող վերջին հարձակումները, որոնք գրանցվել են ե՛ւ շփման գծում, ե՛ւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց դուրս Ադրբեջանի ու Հայաստանի տարածքներում, ունենալով անհամաչափ բնույթ, հանդիսանում են տարածաշրջանում անընդունելի սպառնալիք:

Հիշեցնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների պետությունների ղեկավարների հոկտեմբերի 1-ի հայտարարությունը ՝ նախարարները կրկին կոչ են անում հակամարտող կողմերին ընդունել անհապաղ և անվերապահ հրադադարի ռեժիմը: Համանախագահող երկրները վճռական են լիարժեքորեն իրականացնելու իրենց մանդատը, որն իրենց են վստահել ԵԱՀԿ-ն և միջազգային հանրությունը, Մինսկի խմբի մայրաքաղաքների ջանքերով: Այդպիսով, իրենք վճռականորեն կշարունակեն կողմերի հետ համագործակցությունը, հորդորելով, որ նրանք պարտավորվեն վերսկսել կարգավորման գործընթացը` հենվելով առկա հիմնական սկզբունքների և երկու կողմերում հայտնի միջազգային համապատասխան փաստաթղթերի վրա:

XS
SM
MD
LG