Մատչելի հղումներ

Վրաստանն արգելում է իր բոլոր տարածքներով զենքերի փոխադրումները դեպի Ադրբեջան ու Հայաստան


Պահոցային
Պահոցային

Վրաստանի վարչապետի նախագահության ներքո գործող Ազգային անվտանգության խորհուրդը հոկտեմբերի 3-ին, քննարկելով հայ-ադրբեջանական բախումները, հայտարարել է, որ արգելում է իր ցամաքային եւ օդային տարածքներով դեպի Հայաստան ու Ադրբեջան ռազմական բոլոր փոխադրումները: Սակայն, ասված է հայտարարության մեջ, քաղաքացիական անհրաժեշտության ապրանքներն ու բեռներն անխափան անցում կունենան Վրաստանի տարածքով:

Վրաստանի հայտարարության մեջ ասված է, թե ‘’Վրաստանը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ տիրող այս ճգնաժամի պայմաններում Վրաստանի ներսում ու հարեւանությամբ կործանարար որոշ հանգամանքներ ստվեր նետեն բարեկամության ու պատմության վրա:

Վրաստանի Ազգային անվտանգության խորհուրդը նաեւ վերահաստատել է այս լարվածությունը մեղմելու, երկխոսություն անցկացնելու եւ կողմերի ներկայացուցիչների հետ Թբիլիսիում հանդիպումներ հրավիրելու իր պատրաստակամությունը:

‘’Մեր բոլորիս շահերից է բխում ռազմական առճակատումն արագ կանգնեցնելու եւ տարածաշրջանում խաղաղությունը վերականգնելու գործը’’, եզրափակում է Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի հայտարարությունը:

XS
SM
MD
LG