Մատչելի հղումներ

Դոնալդ Թրամփին բուժում են փորձնական դեղամիջոցով


ԱՄՆ-ի նախագահը ստացել է կովիդ 19 հիվանդության դեմ փորձնական դեղամիջոցի չափաբաժիններ: REGN-COV2 անվանումը կրող դեղամիջոցը կիրառվում է մի քանի հիվանդություններ բուժելու նպատակով, ասել է Սպիտակ տան բժիշկ Շոն Քոնլին: Նրա խոսքերով Թրամփը, որը վարակվել է կորոնավիրուսով եւ այժմ գտնվում է հիվանդանոցում, չունի թթվածին ընդունելու անհրաժեշտություն եւ հիմնականում հեշտությամբ է հաղթահարում հիվանդությունը:

Նախագահը գտնվում է ռազմական հիվանդանոցներից մեկում, երբ նախագահական ընտրություններին մնացել է միայն մեկ ամիս:

Ինչպես հիվանդանոցից են հայտնում, 74-ամյա Թրամփը ունի ջերմության չնչին բարձրացում եւ բացի փորձնանակ դեղամիջոցը, ընդունում է նաեւ ցինկ, վիտամին Բ, ֆամոտիդին, մելատոնին եւ ասպիրին:

XS
SM
MD
LG