Մատչելի հղումներ

 
Մինսկի Խումբ. Քաղաքացիական բնակչության թիրախավորումը կամ սպառնացումը երբեք որևէ պարագայում ընդունելի չէ

Մինսկի Խումբ. Քաղաքացիական բնակչության թիրախավորումը կամ սպառնացումը երբեք որևէ պարագայում ընդունելի չէ


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերն (ԱՄՆ) այսօր տարածեցին հետևյալ հայտարարությունը

՛՛Համանախագահները խստորեն դատապարտում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շարունակվող ուժի կիրառումը, ինչպես նաև շփման գծից հեռու գտնվող Հայաստանի և Ադրբեջանի տարածքի թիրախավորումը, և մեր անհանգստությունն ենք հայտնում քաղաքացիական զոհերի թվի աճի մասին հաղորդումների կապակցությամբ: Քաղաքացիական բնակչության թիրախավորումը կամ սպառնացումը երբեք որևէ պարագայում ընդունելի չէ:

Համանախագահները կողմերին կոչ են անում ամբողջությամբ պահպանել խաղաղ բնակչության պաշտպանության իրենց միջազգային պարտավորությունները:

Համանախագահները նաև շեշտում են, որ արտաքին կողմի մասնակցությունը բռնությունների աճին խարխլում է տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու ջանքերը:

Հիշեցնելով երեք համանախագահ երկրների նախագահների հոկտեմբերի 1-ի հայտարարությունը ՝ համանախագահները կրկին կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բովանդակային բանակցությունները ՝ բարեխղճորեն և առանց նախապայմանների:

Համանախագահները շտապ կոչ են անում անհապաղ հաստատել մարդասիրական հրադադար ՝ ԵԱՀԿ-ի և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ համաձայնեցնելով զոհված զինծառայողների աճյունների վերադարձը:

Facebook Forum

XS
SM
MD
LG