Մատչելի հղումներ

Լուրեր ԱՄՆ-ից. Հոկտեմբերի 2


ԱՄՆ-ում ավիաուղիների արժեթղթերը նորից գրանցեցին աճ

ԱՄՆ-ում ավիաուղիների արժեթղթերը նորից գրանցեցին աճ հինգշաբթի օրը, երբ նախագահ Թրամփի վարչակազմն առաջարկեց երկարաձգել 20 միլիարդ դոլարի օժանդակությունը:

Սպիտակ տան եւ Ներկայացուցիչների պալատի միջեւ կորոնավիրուսի պատճառով ընթացող բանակցությունները մտել էին փակուղի, երբ դեմոկրատ կոնգրեսականները պահանջում են տնտեսությանը զարկ տալու փաթեթը հասցնել 2 տրիլիոն 200 միլիարդ դոլարի, իսկ Սպիտակ տունը պնդում 1.5 միլիարդ դոլարի սահմանագիծը: Եթե Ներկայացուցիչների պալատը հաստատի դեմոկրատների ծրագիրը, Սենատը ամենայն հավանականությամբ կմերժի այն:

Մոտ հազար հոնդուրասցի միգրանտներ շարժվում են դեպի ԱՄՆ

Ավելի քան հազար հոնդուրասցիներ են անօրինական կարգով հատել Գվատեմալայի սահմանը, փորձելով հասնել մինչեւ Միացյալ Նահանգներ: Սահմանին հաջողվել է կանգնեցնել նրանց մի մասին, սակայն հազար միգրանտների հաջողվել է հատել սահմանը: Հոնդուրասում առանց այն էլ տնտեսական ծանր իրավիճակն ավելի է ծանրացել կորոնավիրուսի պատճառով, եւ միգրանտները հույս ունեն նոր կյանք սկսել ԱՄՆ-ում, երբ նախագահ Թրամփը անօրինական փախստականության դեմ պայքարը դարձրել է իր առաջնահերթություններից մեկը:

Ուկրաինայում սպանված են հայտնաբերել ԱՄՆ-ի դեսպանության աշխատակցուհուն

Ուկրաինայի ոստիականությունը հետաքննություն է սկսել Կիեւում ԱՄՆ-ի դեսպանության աշխատակիցներից մեկի սպանության հարցով, որին գտել էին գլխին հասցված հարվածի պատճառով անգիտակից վիճակում: Աշխատակիցը մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց հետո:

Դեսպանության աշխատակցուհուն հայտնաբերել էին երկաթուղու գծերի մոտակայքում: Ոստիկանությունը որոնում է թուխ մազերով երեսունից քառասուն տարեկան կասկածյալին: Իշխանությունները չեն հաղորդում սպանված կնոջ ինքնության մասին տեղեկություններ:

ԱՄՆ-ի պետքարտուղարին ընդունում է ոչ թե Հռոմի Պապը, այլ արտգործնախարարը

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն հինգշաբթի օրը հանդիպումներ ունեցավ ոչ թե Հռոմի Պապի, այլ պաշտոնատար այլ անձանց հետ այն բանից հետո, երբ Չինաստանի հարցով առաջ եկավ լարվածություն Վատիկանի ու ԱՄՆ-ի միջեւ: Նրան ընդունել է պետքարտուղար կարդինալ Պիերտո Պարոլինը:

Վատիկանի բարձրաստիճան երկու պաշտոնյաները դատապարտել էին նրան, Կաթոլիկ Եկեղեցին ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների պայքարի մեջ ներքաշելու փորձերի համար:

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հրաժարվել է ընդունել պետքարտուղար Փոմփեոյին, որը պահանջել էր Վատիկանի կողմից կարծր քաղաքականություն Չինաստանի հետ հարաբերություններում:

XS
SM
MD
LG