Մատչելի հղումներ

Սպիտակ տունը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին առանց նախապայմանների վերսկսել բանակցությունները Մինսկի խմբի շրջանակում


Սպիտակ տունը տարածել է առանձին հայտարարություն ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կապակցությամբ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբիհամանախագահ երկրները, խստորեն դատապարտում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփմանգծում տեղի ունեցող բռնության սրումը:

Մենք սգում ենք զոհերի կապակցությամբ և ցավակցում զոհվածների և վիրավորների ընտանիքներին:

Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները մասնակից զինված ուժերի միջեւ:

Մենք նաև կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին անհապաղ պարտավորություն ստանձնել բարեխղճորեն և առանց նախապայմանների վերսկսել առարկայական բանակցություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:

Facebook Forum

XS
SM
MD
LG