Մատչելի հղումներ

ԵԱՀԿ Մինսկի խումբ. Ղարաբաղյան հակամարտության բանակցային ճանապարհով խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հանդես են եկել հետևյալ հայտարարությամբ

՛՛Համանախագահները մտահոգությամբ են հետևում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծի երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին հաղորդագրություններին: Մենք խստորեն դատապարտում ենք ուժի գործադրումը և ցավում զոհերի կապակցությամբ, ներառյալ խաղաղ բնակիչների շրջանում: Համանախագահները կոչ են անում կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները ՝ հակամարտության խաղաղ կարգավորում գտնելու համար:

Համանախագահները կողմերին կոչ են անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները տեղում իրավիճակը կայունացնելու համար և կրկնել, որ հակամարտության բանակցային ճանապարհով խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի՛՛:

Facebook Forum

XS
SM
MD
LG