Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին շաբաթ օրն ասել է, որ ռազմական օդանավի կործանման պատճառները հետաքննվելու են բոլոր մանրամասնություններով: Ռազմական փոխադրական օդանավի կործանման հետեւանքով 26 մարդ է զոհվել: Օդանավը, որի մեջ էին գտնվում անձնակազմի յոթ անդամներ եւ զինվորական 20 ուսանողներ, ուրբաթ օրը երեկոյան ընկել էր երկրի հյուսիսարեւելյան մի հատվածով անցնող մայրուղու մոտակայքում ու այրվել: 27 անձանցից փրկվել է միայն մեկ ուսանող կադետ:
‘’Հրահանգում եմ, որ կործանման պատճառներն ուսումնասիրվեն մանրամասնությամբ, հետաքննությունն անցկացնել արդարացի կերպով’’, ֆեյսբուքյան իր էջում գրել է երկրի նախագահը, եւ կիրակին` հայտարարել սգո օր:
‘’Անտոնով Ան 26 մակնիշի օդանավը կործանվել է մարզական վարժանքի ընթացքում վայրէջք կատարելու ժամանակ: Այս մասին հայտարարել է Ուկրաինային պաշտպանության նախարարությունը ու տեղեկացրել, որ հայտնաբերվել է օդանավի սեւ արկղը:
Իշխանություններն այժմ հետաքննություն են անցկացնում չորս հնարավոր պատճառների շուրջ` տեխնիկական անսարքություն, անձնակազմի կողմից թույլ տրված սխալ, թռիչքը ցամաքից հետեւող անձնակազմի կողմից թույլ տրված սխալ եւ օդանավի ոչ բավարար սպասարկում:
Ինչպես երկրի անվտանգության ծառայությունն է հաղորդում, աղետը տեղի է ունեցել հինգի րոպե անց այն բանից հետո, երբ երկշարժիչ օդանավի ձախ շարժիչի անսարքության պատճառով հրամատարը հրահանգել էր իրականացնել վայրէջք: