Մատչելի հղումներ

Երրորդ կողմի թեկնածուների դերը` ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում


Շատ է խոսվում այն մասին, որ ԱՄՆ-ի նախագահական այս տարվա ընտրություններում Հանրապետական կուսակցությունից թեկնածուն Դոնալդ Թրամփն է, Դեմոկրատական կուսակցությունից` Ջո Բայդընը: Սակայն քչերին է հայտնի, որ նախագահական այս նույն ընտրությունների համար կան այլ կուսակցություններից այլ թեկնածուներ եւս:

Փոքր կուսակցությունների կողմից ներկայացվող անձանց այստեղ անվանում են երրորդ կողմի կուսակցության թեկնածուներ: Այս տարվա ընտրություններում մասնակից երրորդ կողմի կուսակցությունները ներկայացնող թեկնածուների շարքում են Ջո Ջորգենսենը, Հոուի Հոքինզը եւ Քենիե Ուեստը:

Չնայած երրորդ կողմի կուսակցությունները ներկայացնող թեկնածուները սովորաբար լուրջ մրցակիցներ չեն համարվում, նրանք այնուամենայնիվ կարող են փոխել ընտրությունների դինամիկան: Այդ օրինակներից են 2016 թվականին Դոնալդ Թրամփի եւ Հիլարի Քլինթընի միջեւ այսպես ասած հայտնված երրորդ թեկնածուները:

Ինչպես վերլուծաբան Ջոն Ֆարմերն է ասում, ‘’Գաղտնիք չէ, որ երրորդ կողմի կուսակցությունների անունից հանդես եկող թեկնածուները վնասեցին Քլինթընին, քանի որ հարցումները ցույց են տվել, որ այդ թեկնածուներին տրված ձայներն այն ձայներն էին, որոնք, այդ թեկնածուների բացակայության դեպքում, տրվելու էին Քլինթընին:

Վերլուծաբաններից Թադ Քուսերն էլ բացատրում է հետեւյալ կերպ, ‘’Քանի որ 2016 թվականին մեծաթիվ ամերիկացիներ չէին համակրում ո՛չ Թրամփին ու ո՛չ էլ Քլինթընին, իրենց ձայները, որպես բողոք, տվեցին երրորդ կողմի թեկնածուներին’’:

Այս տարի իրադրությունը մի քիչ այլ է: Չէ որ ընտրողները Բայդընին այսօր չեն դիտում այնպես, ինչպես նայում էին Քլինթընին: Այնպես որ, երրորդ կողմի թեկնածուներն այս տարի միգուցե չթողնեն այն ազդեցությունը, որը թողեցին նախորդ ընտրությունների ժամանակ:

Բայց պետք է հիշել նաեւ, որ նախագահական ընտրություններում անսպասելի իրադարձություններն ու հետեւանքները հազվագյուտ երեւույթներ չեն:

XS
SM
MD
LG