Մատչելի հղումներ

Տեղի է ունեցել Լուկաշենկոյի գաղտնի երդմնակալությունը Բելառուսում


Չորեքշաբթի օրը Բելառուսում անցավ Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը նախագահի պաշտոնում: Դրա մասին հաղորդում է BelTA պաշտոնական լրատվական գործակալությունը

Երդմնակալության արարողության մասին նախապես չէր հայտարարվել: Ընդդիմությունը չի ճանաչում Լուկաշենկոյին որպես նախագահ և եդրմնակալությունը որակում` անօրինական:

Արարողությանը, որը սովորաբար պետական կարևոր իրադարձություն է, նախորդել էր օգոստոսի 9-ին տեղի ունեցած վիճահարույց ընտրությունները, որի արդյունքում 1994 թվականից ի վեր իշխանության ղեկին գտնվող Լուկաշենկոն հայտարարեց իր հաղթանակի մասին:

Ընդդիմությունը նրան մեղադրեց զանգվածային ընտրակեղծիքների մեջ և հայտարարեց, որ չի կարող ճանաչել նրան որպես երկրի լեգիտիմ նախագահ:

Սպասվում է, որ ԱՄՆ և ԵՄ-ը պատժամիջոցներ կկիրառեն Բելառուսի նկատմամբ՝ վիճահարույց ընտրությունների հետ կապված, որոնց հաջորդեցին ընդդիմության բողոքի զանգվածային ակցիները Լուկաշենկոյի հրաժարականի պահանջով: Դրանք բռնությամբ ճնշվում են իրավապահ ծառայությունների կողմից:

Անցյալ շաբաթ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հատուկ զեկուցող Անայիս Մարին ասաց, որ Բելառուսում անցկացված ընտրություններից հետո ավելի քան 10 հազար մարդ «ձերբակալվել է խախտումներով», ավելի քան 500 հաղորդում է ստացվել խոշտանգումների մասին, իսկ հազարավոր մարդիկ «դաժան ծեծի են ենթարկվել»:

Facebook Forum

XS
SM
MD
LG