Մատչելի հղումներ

Շարունակվում են Աֆղանստանի կառավարության եւ Թալիբանի միջեւ բանակցությունները


Աֆղանստանի կառավարության եւ Թալիբանի պատվիրակները շարունակում են բանակցություններ սկսելու պայմանները կարգավորող աշխատանքները: ԱՄՆ-ի միջնորդությամբ կազմակերպվող բանակցությունների նպատակը իշխանությունը կիսելու միջոցով երկրում խաղաղություն հաստատելն է: Սակայն այս ընթացքնում եւս բախումներն Աֆղանստանի կառավարական եւ Թալիբանի ուժերի միջեւ շարունակվում են, որոնց ընթացքում գրանցվում են ծանր կորուստներ:

Ապստամբ ուժերը մերժում են հրադադար սկսելու կոչերը, քանի դեռ չեն սկսվել լայն քաղաքական գործարքի շուրջ Քաթարում անցկացվելիք բանակցությունները:

Թալիբանը պնդում է, որ բանակցությունների սեղանին պիտի դրվի Աֆղանստանը կառավարելու համար‘’իսլամական համակարգ’’ հաստատելու հարցը: Արմատական այս խմբավորումը հավատացած է, որ այստեղ խաղաղություն կհաստատվի միայն իսլամական կառավարման դեպքում ու այս դեպքում երկրում կդրվի բոլոր խնդիրների վերջը, կվերանան կոռուպցիան եւ քրեական մյուս հանցագործությունները:

Թալիբանն Աֆղանստանի ներկա կառավարման համակարգը համարում է անօրինական եւ ‘’Ամերիկայի կողմից երկիրն օկուպացնելու արդյունք’’:

Աֆղանստանի կառավարությունը պաշտպանում է քաղաքական ներկա համակարգը ու ցույց չի տալիս նման հարցում Թալիբանի հետ համաձայնության գալու նշաններ:

Աֆղանստանի կառավարության եւ Թալիբանի միջեւ բանակցություններ սկսելու գործընթացը նախաձեռնվել էր ԱՄՆ-ի կողմից, որը Թալիբանի հետ փետրվար ամսին կնքեց երկրից ամերիկյան 8600 թվակազմով բոլոր ուժերը մինչեւ 2021 թվականի մայիս ամիսը դուրս բերելու եւ Ամերիկան այս պատերազմից հանելու մասին գործարք:

Նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ օրը հայտարարեց, որ Թալիբանը ‘’կարծր ու խելացի’’ առաջնորդներ ունի ու ավելացրեց, որ Թալիբանի ու իր վարչակազմի միջեւ առկա առաջադրանքները կատարվում են: Նրա խոսքերով, ամերիկյան ուժերի թվակազմը եկող մի քանի շաբաթների ընթացքում կիջնի մինչեւ չորս հազարի:

XS
SM
MD
LG