Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է այցելել անտառային հրդեհներից տուժած Կալիֆոռնիա


Trump
Trump

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ երկուշաբթի օրը կհանդիպի Կալիֆոռնիայում արտակարգ իրավիճակների ծառայությունների ներկայացուցիչների հետ: Աննախադեպ հրդեհներն արդեն այրել են ավելի քան 2 միլիոն հեկտար հողատարածք:

Անտառային հրդեհների հետևանքով Կալիֆոռնիա, Օրեգոն և Վաշինգտոն նահանգներում արդեն 31 մարդ է զոհվել, սակայն պետական մարմինները զգուշացրել են, որ զոհերի թիվը կմեծանա:

Նախագահ Թրամփը հաճախ չի անդրադարձել անտառային հրդեհներին, սակայն շաբաթ օրը Նևադայում ընտրարշավի ժամանակ նա խոսել է դրանց մեծ ծավալի մասին:

"Նրանք նման բանի երբեք չեն հանդիպել",- ասել է Թրամփը,-"խնդրում եմ հիշեք այս կարճ բառերը՝ անտառային կառավարում":

ԱՄՆ-ի դեմոկրատների նախագահի թեկնածու Ջո Բայդենը նույնպես խոսել է հրդեհների մասին՝ դրանք կապելով կլիմայի փոփոխության հետ, "որըմեր ապրելակերպին մոտալուտ և հիմնարար սպառնալիք է ներկայացնում":

Անտառային հրդեհների հետևանքով իրենց տները կորցրած Օրեգոնի բնակիչները երախտապարտ են, որ ողջ են մնացել
please wait

No media source currently available

0:00 0:01:16 0:00

XS
SM
MD
LG