Օսկարի կինոակադեմիան, որը քննադատության է ենթարկվել նախկինում քիչ ոչ սպիտակ ռասայական պատկանելիություն ունեցող կինագործիչների ֆիլմեր ներգրավվելու համար, նշել է, որ այս նոր չափանիշների նպատակն է 5-ամյա ծրագրի հիման վրա էկրանի միջոցով և դրանից դուրս խրախուսել բազմազանությունը:
Այս նոր կանոնները սահմանում են համապատասխան չափաբաժիններ նախագծում ընդգրկված դերասանների, պրոդյուսերական և մյուս անձնակազմերի համար: Նախագծում պետք է ընդգրկվեն համապատասխան թվաքանակի ոչ սպիտակ ռասայական պատկանելիություն ունեցող մարդիկ, կանայք, հաշմանդամություն ունեցող անձինք կամ LGBTQ համայնքի ներկայացուցիչներ:
«Մենք կարծում ենք, որ ընդգրկման այս չափանիշները խթան կհանդիսանան մեր ոլորոտւմ տևական ու էական փոփոխությունների համար», - ասված է կինոակադեմիայի նախագահ Դեյվիդ Ռուբինի և գործադիր տնօրեն Դոուն Հադսոնի համատեղ հայտարարության մեջ:
Կանոնները չեն տարածվում այն ֆիլմերի վրա, որոնք հավակնում են 2021 թ. «Օսկար»-ի մրցանակաբաշխությանը, բայց ֆիլմերը, որոնք կհավակնեն 2024 թ-ի «Օսկար»-ի լավագույն ֆիլմ անվանակարգին, պետք է համապատասխանեն չորս նոր չափանիշներից առնվազն երկուսին:
Դրանք ներառում են դերասանների և բովանդակության բազմազանությունը, տեսախցիկից դուրս գտնվող անձնակազմը, ներառյալ կինեմատոգրաֆիստներին և զգեստների դիզայներներին, վճարովի վերապատրաստման հնարավորությունները և մարքեթինգն ու հրապարակայնությունը:
2016 թ-ից կինոակադեմիայի հասցեին քննադատությունը ուժեղացավ սոցիալական ցանցերում #OscarsSoWhite հեշթեգի ներքո: Դա արդյունք էր այն բանի, որ երկու անընդմեջ տարի մրցանակակիր բոլոր դերակատարները սպիտակամորթ էին:
Այս ամառ Հոլիվուդի շուրջ նոր զարգացումներ եղան այս առումով: Միացյալ Նահանգներում ռասիզմի դեմ զանգվածային բողոքների ընթացքում HBO Max-ը բացատրագիր է ավելացրել 1939 թ.-ին նկարահանված քաղաքացիական պատերազմի մասին պատմող «Քամուց քշվածները» հոլիվուդյան ֆիլմին:
2015 թվականից ի վեր կինոակադեմիան կրկնապատկել է կանանց և ոչ սպիտակ ռասայական պատկանելիություն ունեցող մարդկանց թիվը հրավիրված կինոգործիչների շարքում: Կինոակադեմիայի ավելի քան 8,000 անդամներ են քվեարկում Օսկարի մրցանակակիրներին ընտրելու համար:
Facebook Forum