Մատչելի հղումներ

Կոլեսնիկովա. Բելառուսի իշխանությունները սպառնացել են սպանել ինձ


Բելառուսում իշխանություններն ընդդիմության առաջնորդին երկրից վտարելու անհաջող փորձ են իրականացրել

Բելառուս ընդդիմադիր առաջնորդ Մարիա Կոլեսնիկովան հայտարարել է, որ անվտանգության աշխատակիցները իր գլխին հագցրել են պարկ և սպառնացել սպանել նրան, երբ փորձել են այս շաբաթվա սկզբին վերջինիս արտաքսել Ուկրաինա:

Դրա մասին ասված է հինգշաբթի օրը Կոլեսնիկովայի փաստաբանի ներկայացրած հայտարարության տեքստում:

Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ Բելառուսում սկսված բողոքի ցույցերի ազդեցիկ առաջնորդ Կոլեսնիկովան պատռել է իր անձնագիրը՝ այսպիսով անհնարին դարձնելով իր վտարումը երկրից: Այժմ նա կալանքի տակ է Մինսկում:

Իր հայտարարության մեջ նա նշել է, որ իսկապես վախենում էր իր կյանքի համար:

«Նրանք, մասնավորապես, ասում էին, որ եթե ես կամովին չլքեմ Բելառուսի Հանրապետության տարածքը, ապա ինձ ամեն դսեպքում դուրս կհանեն՝ ողջ կամ մասնատված: Նաև սպառնալիքներ են հնչել ինձ մինչև 25 տարի ժամկետով բանտարկելու մասին», - հայտնում է Կոլեսնիկովան:

Կոլեսնիկովայի փաստաբանը տեղեկացնում է, որ հայցադիմումով դիմել է համապատասխան մարմիններին՝ Բելառուսի իշխանությունների, այդ թվում ՊԱԿ-ի դեմ քրեական գործ հարուցելու համար:

Facebook Forum

XS
SM
MD
LG