Մատչելի հղումներ

Նախագահական ընտրարշավը` ճոճվող նահանգներում


Նախընտրական արշավի շրջանակներում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այս շաբաթ ճամփորդելու է Ֆլորիդա, Հյուսիսային Քարոլինա, Միչիգան, Փենսիլվանիա ու Նեվադա: Սրանք այն նահանգներն են, որոնց այստեղ անվանում են ճոճվող, այսինքն չունեն կուսակցական հատուկ ուղղվածություն եւ կարող են քվեարկել թե մեկ, թե մյուս կուսակցության թեկնածուի օգտին:

Եթե Թրամփը հանդես է գալիս հազարավոր աջակիցների առջեւ, ապա նրա դեմոկրատ մրցակից Ջո Բայդընի հանդիպումները սահմանափակվում են փոքր հանդիպումներով, որոնց ժամանակ պահպանվում է սոցիալական հեռավորությունը: Մեծ տեղ է տրվում վիրտուալ հանդիպումներին:

Վերլուծաբաններից շատերն են ասում, թե Թրամփի նպատակն իր աջակիցների թիվը ցուցադրելն է, երբ Բայդընը փորձում է ցույց տալ, որ ավելի շատ հոգում է մարդկանց առողջության համար: Վերջինս նաեւ փորձում է Թրամփի վրա բիծ թողնել, երբ հայտարարում է, թե նա լավ տեղեկացված էր համաճարակի ու դրա վտանգների մասին, սակայն իր իսկ շահերից ելնելով, անտեսում էր այն: ‘’Դա նշանակում է, որ նա դավաճանում էր Ամերիկայի ժողովրդին’’, հայտարարում է Բայդընը:

Հարցումները ցույց են տալիս, որ այո, ամերիկացիների մի հոծ զանգված դժգոհ է կորոնավիրուսի դեմ պայքարում Թրամփի վարած քաղաքականությունից: Սա Թրամփի վարկանիշը փոքր ինչ ցածր է պահում Բայդընից: Այդ առումով կարեւորվում է ճոճվող նահանգների դերը, ինչը նշանակում է, որ ընտրությունների արդյունքը կարող է կախված լինեն տատանողական դիրքեր բռնող նահանգներից:

Այդ պատճառով են երկու մրցակից թեկնածուներն իրենց ուշադրությունը կենտրոնացնում հենց այս նահանգների վրա: Երկուսն էլ սեպտեմբերի 11-ին այց կկատարեն Փենսիլվանիա նահանգի Շանքսվիլ, նշելու համար սեպտեմբերյան ահաբեկչական հարձակումների տարելիցը նախընտրական իրենց պայքարի շրջանակներում:

XS
SM
MD
LG