Մատչելի հղումներ

Ի՞նչ էր անում Ալեքսեյ Նավալնին Տոմսկում


Ի՞նչ էր անում Ալեքսեյ Նավալնին Տոմսկում, երբ թունավորվեց այնտեղից վերադառնալու ճանապարհին: Նա աշխատում էր Ռուսաստանի կառավարության կոռուպցիոն գործունեության մասին իր հետաքննչական զեկույցներից մեկի վրա:

Երբ աշխարհի մի շարք երկրներ են հանդես եկել նրան թունավորելու փաստի դեմ հայտարարություններով, ԱՄՆ-ի կոնգրեսականները կոչ են անում, որ Թրամփի վարչակազմն այդ ուղղությամբ սկսի հետաքննություն:

Նավալնին չնայած դուրս է բերվել կոմայի իրավիճակից, սակայն Գերմանիայում նրան բուժող բժիշկներն ասում են, որ շատ վաղ է կանխագուշակելու համար, թե ինչ ազդեցություն կթողնի թույնը նրա օրգանիզմում: Կրեմլը հերքում է իր մասնակցության մասին բոլոր մեղադրանքները:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սակայն իրեն հարց ուղղով լրագրողներին խորհուրդ է տալիս կենտրոնանալ ոչ թե Ռուսաստանի, այլ Չինաստանի վրա, որը նրա խոսքերով, ‘’կատարում է ավելի վատ գործողություններ’:

Բայց չնայած Թրամփի այս հայտարարությանը, երկրի պետքարտուղար Մայք Փոմփեոն միացել է այն յոթ երկրների արտգործնախարարներին, որոնք երեքշաբթի օրը հանդես եկան Ռուսաստանին դատապարտող հայտարարությամբ, եւ կոչ արեցին Ռուսաստանին արդարադատության առջեւ կանգնեցնել պատասխանատուներին:

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ դեմոկրատ կոգրեսական Էլիոթ Էնգելն էլ հանրապետական կոնգրեսական Մայքըլ ՄաքՔոլի հետ միասին մի նամակ հղեցին Թրամփին, հետաքննություն սկսելու կոչով: Պալատի անդամներից Թոմ Մալինովսկի կոչ է անում սկսել պատժամիջոցներ ընդդեմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի:

Իսկ Կրեմլը Գերմանիային է մեղադրում Նավալնիին մտածված թունավորելու մասին ապացույցներ ունենալու ‘’խաբեբա’’ հայտարարությունների համար:

XS
SM
MD
LG