Մատչելի հղումներ

Սենատը կքվեարկի 500 միլիարդ դոլար COVID-19-ի օգնության փաթեթի օրինագծի շուրջ


Հանրապետական այս օրինագիծը, սակայն, քիչ հավանականություն ունի անցնելու դեմոկրատների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատում

Դեմոկրատների բանակցությունների ընդհատումից հետո Սենատում մեծամասնության ղեկավար, հանրապետական Միթչ Մաքքոնելն ասել էր, որ Սենատը կքվեարկի COVID-19-ի օգնության փաթեթի օրինագծի շուրջ այս շաբաթվա ընթացքում:

500 միլիարդ դոլարի հասնող փաթեթը, որը հրապարակվել է երեքշաբթի օրը, առաջարկում է գործազրկության նպաստի, երեխաների խնամքի, կորոնավիրուսի փորձարկումների և դատական պաշտպանության ապահովման համար ֆինանսավորում համաճարակի ընթացքում, ինչպես նաև ապահովագրում ֆինանսական հայցերից համավարակի օրերին գործող հաստատությունների համար, ներառյալ դպրոցների ու եկեղեցիների :

Հանրապետական սենատորները չեն ընդունել հունիսին դեմոկրատների վերահսկողության տակ գտնվող Ներկայացուցիչների պալատի 1 տրիլիոն դոլարի ընդունած փաթեթը: Սակայն նրանց 500 միլիարդ դոլարի առաջ քաշած օրինագիծը ևս չունի լուրջ հնարավորություն ստանալու Ներկայացուցիչների պալատի հավանությունը:

Facebook Forum

XS
SM
MD
LG