Մատչելի հղումներ

Բայդընը հույսի ունի շահել նույնիսկ Արիզոնա, Ջորջիա եւ Թեքսաս նահանգների աջակցությունը


ԱՄՆ-ի նախագահական դեմոկրատ թեկնածու Ջո Բայդընը երկուշաբթի օրն այց կատարեց Փենսիլվանիա, երբ հարցումները ցույց են տալիս, որ մրցակից Դոնալդ Թրամփի հետ ձայների տարբերությունը սկսել է նվազել:

Բայդընը երկուշաբթի օրը հանդիպումներ է ունեցել երեք արհմությունների ներկայացուցիչների հետ: Կորոնավիրուսի համաճարակը եւ ռասիզմի դեմ այստեղ սկսված անհանգստությունների ալիքը Բայդընը փորձում է օգտագործել ընտրապայքարում իր դիրքերն ամրապնդելու համար` հայտարարելով, որ հանրապետական նախագահն ի զորու չէ առաջնորդելու երկիրը, նախագահ, որը նրա խոսքերով, սերմանում է քաոս երկրում ու մոռանում աշխատավոր ժողովրդի կարիքների մասին:

Չնայած ռասայական հարցերով հռետորաբանական մեկնաբանություններին, Թրամփը վերջերս մեղմել է իր խոսքը, նպատակ ունենալով իր կողմը գրավել նաեւ ճոճվող նահանգներին, որոնք երբեմն քվեարկում են հօգուտ դեմոկրատների, երբեմն` հանրապետականների: Խոսքը հիմնականում Փենսիլվանիա, Վիսքոնսին եւ Միչիգան նահանգների մասին է:

Իսկ Բայդընի ըտնրարշավը գտնում է, որ նոյեմբերյան ընտրություններից առաջ դեմոկրատ թեկնածուն կապահովի 16 նահանգների աջակցությունը, քանի որ, ըստ նրանց, կորոնավիրուսի դեմ Թրամփի ծավալած ոչ պատշաճ պայքարը եւ տնտեսության վատթարացումը կարող են ապահովել, որպեսզի դեմոկրատ թեկնածուի կողմն անցնեն նաեւ Արիզոնա, Թեքսաս ու Ջորջիա նահանգները:

.

XS
SM
MD
LG