Մատչելի հղումներ

Բելառուսի փողոցներում շարունակվում են բռնություններն ընդդեմ ցուցարարների


Բելառուսի անվտանգության ծառայության աշխատակիցները երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ անցկացվող ցույցերի մասնակիցներին ուժի կիրառմամբ տեղափոխել են ոստիկանության ավտոմեքենաներ: Լուկաշենկոյի հրաժարականը պահանջոց ցույցերն այստեղ շարունակվում են արդեն չորրորդ շաբաթը: Դիմակավորված անվտանգության ուժերը շաբաթ օրը ձերբակալել են ավելի քան երեսուն ցուցարարների:

Ընդդիմության կարմիր-սպիտակ դրոշներ կրող ուսանողները ցույցերը մայրաքաղաք Մինսկում անցկացնում էին մի քանի վայրերում միաժամանակ: Գրանցվել են դեպքեր, երբ Կարլ Մարքսի անվան փողոցում գտնվող սրճարաններից ուսանողներին բռնությամբ տարել են դիմակավորված անձինք: Ուսանողներն այս ցույցերի ժամանակ վանկարկում էին ‘’ռազմական դատարան’’ կոչը:

Հազարավոր կանայք էլ ավելի ուշ երթ են սկսել Մինսկի փողոցներում` վանկարկելով ‘’ձեռքերդ հեռու մեր երեխաներից’’ բառերը:

Բելառուսը 26 տարի ղեկավարած Լուկաշենկոն` կոլտնտեսային ֆերմայի նախկին նախագահն արդեն մի քանի շաբաթ չի կարողանում մարել նախագահական ընտրություններից հետո բռնկված դժգոհության ալիքը: Ցուցարարները պնդում են, որ ընտրությունների արդյունքը կեղծվել է եւ հայտարարում են, որ ուզում են փոփոխություն իրենց հայրենիքում:

XS
SM
MD
LG