Մատչելի հղումներ

Եվրոպան Ռուսաստանից արդար հետաքննություն է պահանջում Նավալիին թունավորելու գործով 


Ռուսաստանի ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիին թունավորելու գործի քննությունը Ռուսաստանի պատասխանատվության տակ է,-հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Հիշեցնենք, այնտեղ է հիմա բուժվում երկու շաբաթ առաջ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված Կրեմլի քննադատը, ում կողմնակիցներն ու հարազատները պնդում են, թե Ռուսաստանի իշխանություններն են փոձել թունավորել նրան:

Գործի թափանցիկ և արդար հետաքննություն է ակնկալում նաև ԵՄ-ն: Խոսնակ Փիթեր Ստանոյի խոսքով՝ Ռուսաստանում նման դեպքեր էլի են եղել, և Ռուսաստանի արդար հետաքննությունից հետո միայն ԵՄ-ն հստակ դիրքորոշում կհայտնի կատարվածի վերաբերյալ: Միությունում քննարկվում են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը:

Պաշտոնական Մոսկվան իր հերթին մերժում է իրեն ուղղված կասկածները՝ հայտարարելով, թե Արևմուտքը չպետք է շտապի դատել իրենց Նավալնիի թունավորման հարցում, և որ հիմքեր չկան մեղադրելու իրենց այդ հանցագործության մեջ:

Հիշեցնենք, երեկ գերմանական կողմը հայտարարել էր, որ Նավալնիի արյան հետազոտություններից պարզվել է, որ նրան թունավորել են խորհրդային տարիներին ստեղծված «Նովիչոկ» դասի քիմիական նյութով, որի կիրառումը երկրում արգելված է:

XS
SM
MD
LG