Մատչելի հղումներ

''Նավալնիին չեն թունավորել''. Լուկաշենկո


Ռուսաստանի վարչապետ Միխաիլ Միշուստինը ժամանել է Բելառուս` նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցելու նպատակով, երբ վերջինս իր երկրում կանգնած է հրաժարական ներկայացնելու ուժեղ ճնման ներքո:

‘’Ռուսաստանն ամբողջությամբ սատարում է Բելառուսի ինքնիշխանությունը, անկախությունն ու տարածքային ամբողջականությունը’’, ասել է Միշուսիտինը Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ:

Հիշեցնենք, որ երկիրը 26 տարի ղեկավարած Լուկաշենկոյին մեղադրում են նախագահական վերջին ընտրությունների արդյունքը կեղծելու մեջ եւ արդեն մի քանի շաբաթ ցույցեր են անցկացվում հրաժարական ներկայացնելու եւ նոր ընտրություններ հրավիրելու կոչերով:

Լուկաշենկոն հերքում է կեղծիքներ իրականացվելու մասին մեղադրանքները ու արտաքին ուժերին մեղադրում այս բողոքի ալիքը հրահրելու մեջ: Նա ցույց չի տալիս նահանջելու որեւէ նշան, եւ անտեսում է նույնիսկ պատժամիջոցներ սկսելու մասին Արեւմուտքի սպառնալիքները:

Միշուստինի հետ հանդիպման ժամանակ Լուկաշենկոն ասել է, թե Բելառուսը գաղտնալսել է Վարշավայի ու Բեռլինի միջեւ մի խոսակցություն, որը, ըստ նրա, ցույց է տալիս, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին չեն թունավորել:

‘’Ես կկարդամ այդ սղագրությունը ձեզ համար եւ պատրաստ ենք այն ուղարկել Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայություն’’, ասել է Լուկաշենկոն Միշուստինին:

Հիշեցնենք, որ 44-ամյա Նավալնիին անցյալ ամիս տեղափոխեցին Գերմանիա, երբ թեյ խմելուց հետո նա կորցրել էր գիտակցությունը ու հայտնվել կոմայի մեջ:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելը հայտարարել է, որ ըստ իրականացված ստուգումների, Նավալնիին թունավորել են խորհրդային տիպի ‘’Նովիչոկ’’ քիմիական նյութով:

Ռուսաստանը հինգշաբթի օրը հայտարարել է, թե Արեւմուտքը չպետք է շտապի եզրակացություններ անելու համար եւ որ չկան Մոսկվային դրա մեջ մեղադրելու հիմքեր:

XS
SM
MD
LG