Մատչելի հղումներ

Պուտինը կարող է օգնել Լուկաշենկոյին, բելառուս ժողովուրդը` ռուսներին


Այնժամ, երբ Բելառուսում նախագահի դեմ սկսված ցույցերը չեն ավարտվում եւ նույնիսկ ավելի մարդաշատ են դառնում օրերի ընթացքում, 26 տարի երկիրը կառավարած նախագահ Լուկաշենկոն իր քաղաքական փրկության համար դիմում է Ռուսաստանի օգնությանը: Իսկ Մոսկվան այս զարգացումներին հետեւում է զգուշավորությամբ, երկիր, որի նախագահ Պուտինն էլ երկիրը կառավարում է արդեն երկու տասնամյակ: Ռուսաստանի առաջնորդն ասել է, որ Կրեմլը պատրաստ է միջամտել ի պաշտպանություն Լուկաշենկոյի կառավարության: Մի բան, որը փորձագետների կարծիքով, Բելառուսը կպահի ռուսական ազդեցության ներքո:

‘’Ամերիկայի Ձայն’’-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկան, հակառակ Լուկաշենկոյի, չի փնտրում դրսից օգնություն: ‘’Բելառուսի ժողովուրդն ինքն է կրում այսօր զարգացող իրադարձությունների պատասխանատվությունը, եւ մենք կարծում ենք, որ մեր խնդիրները լուծելու ենք մենք ինքներս’’, ասել է նա:

Ռուսաստանի նախագահը հաշվարկում է աշխարհաքաղաքական շահերը, սակայն մյուս կողմից ունի մտահոգություն այն մասին, որ Բելառուսում շարունակվող ժողովրդավարական պայքարը կարող է դառնալ օրինակ իր երկրի ժողովրդի համար:

Ինչպես վերլուծաբաններից Անդրեյ Կոլեսնիկովն է ասում, այն կարող է լինել վարակիչ: ‘’Բայց չպետք է մոռանալ, որ մեզ մոտ արդեն կա այդ հուզումը’’, ասում է նա` հիշեցնելով Խաբարովսկում շարունակվող ցույցերը, որոնց մասնակիցներն այսօր գոհունակությամբ են դիտում Բելառուսում ընթացող իրադարձություններին:

Պուտինի դեմ առկա հակակրանքն ավելի է խորանում ընդդիմության առաջնորդներից Ալեքսեյ Նավալնիի թունավորման պատճառով: Նավալնիի աջակիցները հայտարարում են, որ այդ թունավորումը մեկ անգամ եւս ապացուցում է, թե Բելառուսի նման որքան կեղծված ու որքան բռնի է Ռուսաստանի քաղաքական համակարգը: Եվ ինչպես շատերն են ասում, Բելառուսի նախագահին աջակցելով, Պուտինն ավելի է խորացնում իր նկատմամբ աճող հակակրանքը ու ավելի մեծ վտանգի տակ դնում իր իշխանությունը:

Ինչպես փորձագետներն են ասում, եթե Պուտինը պատրաստ է ռազմական եղանակով օգնել Լուկաշենկոյին, ապա բելառուսները ռուսներին կարող են օգնել իրենց պայքարի օրինակով:

XS
SM
MD
LG