Շաբաթ օրը Վիսկոնսին նահանգի Քենոշա քաղաքում ցուցարարները կրկին դուրս էին եկել փողոց ՝ Յակոբ Բլեյքի նկատմամբ ոստիկանության կողմից զենք կիրառելուց օրեր անց:
Բլեյքը ստացել է յոթ հրազենային վնասվածք մեջքից: Նա ողջ է մնացել, բայց նրա ընտանիքն ասում է, որ նա պարալիզացված է գոտկատեղից ներքև:
Դեպքից օրեր անց ինքնաձիգով զինված սպիտակ դեռահասը կրակ բացեց ցուցարարների խմբի վրա՝ սպանելով երկուսին և վիրավորելով մեկին: Հրապարակված տեսանյութում երևում է, որ նա դեպքից հետո շարունակել է կրել ինքնաձիգը և հանգիստ քայլել ոստիկանության կողմից: Ողբերգությունը կրկին բարձրացրել է ոստիկանության բարեփոխման անհրաժեշտության հարցը:
Ռասայական խտրականութան դեմ բողոքները շարունակվեցին նաև Օրեգոնի Փորտլենդ քաղաքում, որտեղ մեկ մարդ զոհվեց Black Lives Matter շարժման ցուցարարների և Թրամփի կողմնակիցների միջև բախումների ընթացքում: Կիրակի առավոտյան նախագահ Թրամփը թվիթերյան գրամամբ կոչ է արել կարգ ու կանոնի, իսկ ազգհային անվտանգության նախարարի պաշտոնակատար Չադ Վոլֆը՝զսպվածության:
«Եթե բողոքում եք Սահմանադրության առաջին փոփոխության հիման վրա, ապա խնդրում եմ դա արեք խաղաղ: Բռնություն կիրառելու և օրինականության սահմանը հատելու դեպքում, համոզված եղեք՝մենք կճնշեք ցանկացած քաղաքում նման դրսևորում»,- ասել է Չադ Վոլֆը:
ԱՄՆ դեմոկրատ սենատոր Էմի Քլոբուչարը հերքեց նախագահ Թրամփի ՝ իր դեմոկրատ մրցակցին ՝ նախկին փոխնախագահ Ջո Բայդենին որպես անօրինականության աջակից ներկայացնելու փորձը՝ հայտարարելով, որ համաժողովրդական բողոքներ են ընթանում ներկայիս վարչակազմի օրոք:
Իր հերթին նախագահ Թրամփը երեքշաբթի օրը նախատեսում է այցելել Քենոշա քաղաք՝ տեղի ոստիկանության ուժերի հետ հանդիպելու և Բլեյքի հետ կապված միջադեպից հետո տեղի ունեցած վերջին ցույցերի ու բախումների արդյունքում պատճառված վնասը ուսումնասիրելու համար:
Facebook Forum