Մատչելի հղումներ

Ուղեղում չիփ կրող խոզերի ցուցադրություն Էլոն Մասքի կողմից


Musk Pigs unveiled
please wait
Embed

No media source currently available

0:00 0:04:33 0:00

Միլիարդատեր Էլոն Մասքի ‘’Նեուրալինք’’ ընկերությունը ցուցադրել է երեք խոզերի, որոնց ուղեղում երկու ամիս տեղադրված է եղել մետաղադրամի չափսի համակարգչային չիփ: Սա մի միջոց է, որը ըստ որոշ մասնագետների, կարող է ապագայում կիրառվել, որպեսզի նյարդաբանական խնդիրներ ունեցող անձինք կարողանան իրենց ուղեղի միջոցով կառավարել հեռախոսը կամ համակարգիչը:

Ուրբաթ օրը ցուցադրված երեք խոզերից Գերթրուդ անունը կրող խոզին շարժվելու համար պահանջվել է ժամանակ: Ուտելու եւ ծղոտը հոտոտելու պահին ուղեղի գործունեությունը ցուցադրվել է գծապատկերով, որից հետո խոզը հիմնականում անտեսել է իր շուրջը գտնվող ամբողջ ուշադրությունը:

‘’Նեուրոլինք’’-ը մտադիր է հազարավոր էլեկտրոդներ պարունակող ուղեղ-համակարգիչ տիպի չիփերի միջոցով մարդկանց օգնել բուժել այնպիսի նյարդաբանական հիվանդություններ, ինչպես ալցհայմեր, դիմենցիա հիվանդություններն ու ողնաշարի վնասվածքները: Վերջնական նպատակը մարդկությանն արհեստական բանականությանը միացնելն է:

‘’Նեուրալինք’’-ն այս ծրագրի համար ստացել է 158 միլիոն դոլարի ֆինանսավորում, որից 100 միլիոնը հատկացրել է Մասքը: Ծրագրի վրա աշխատում է հարյուր մարդ: Հուլիս ամսին Մասքը հույս էր հայտնել, որ ընկերությունը կստանա մարդկանց վրա փորձարկումներ անցկացնելու իրավունք:

Առողջության հարցերից զատ, Մասքը, որը հաճախ է նախազգուշացնում արհեստական բանականության վտանգների մասին, կարծում է, որ այս իմպլանտային միջոցը ‘’կապահովի մարդկության ապագան որպես արհեստական բանականությանը մոտ կանգնած քաղաքակրթություն’’:

Հատուկ ռոբոտների միջոցով մարդկային մազի հաստության լարեր են տեղադրվում մարդու ուղեղի այն հատվածում, որը պատասխանատու է շարժումների եւ զգայական գործողությունների համար: Սարքը, որը տեղադրվում է տեղային թմրեցման պայմաններում, շարժական է, այսինքն կարելի է նորից այն հանել:

Լսողության կորուսը եւ պարկինսոնյան հիվանդությունը բուժելու նպատակով էլեկտրոնային եղանակով նյարդերի եւ ուղեղի գործունեության վրա ազդող փոքր սարքեր մարդկանց ուղեղներում տեղադրում են արդեն մի քանի տասնամյակ:

Նյարդաբանները ուղեղի իմպլատների փորձարկումներ կատարել են փոքր թվով մարդկանց վրա, ովքեր ողնաշարային վնասվածքների կամ նյարդաբանական պատճառներով, ինչպես օրինակ կաթվածահարության արդյունքում կորցրել են իրենց մարմնի կառավարման հատկությունը: Այս փորձարկումներին մասնակցած անձինք կարողացել են կառավարել իրենց արհեստական վերջույթները կամ այլ առարկաներ, ինչպես օրինակ համակարգչի ստեղնաշարը կամ մկնիկը:

Մասքը հայտարարում է, որ գլխավոր նպատակը մարդկային ցեղը ոչնչացնելու կարողություն ունեցող արհեստական բանականության դեմ պայքարելու հնարավորություն ստեղծելն է:

XS
SM
MD
LG