Մատչելի հղումներ

Լորա ծովամրրկի արդյունքում կան զոհեր


Լորա ծովամրրիկը հինգշաբթի օրը հարվածեց Լուիզիանայի հարավ-արևմտյան շրջաններին: Սա նահանգի պատմության ամենաուժեղ փոթորիկներից մեկն է:

Ըստ կանխատեսումների, այն մեծ ավերածությունների պատճառ կդառնա: Սոցցանցերում տարածվում են տեսանյութեր Լուիզիանա նահանգից, ուր ակնհայտ երևում է աղետի ուժգնությունը:

Փոթորիկը հարվածել է Լուիզիանայի մի շարք քաղաքների, այդ թվում Քեմերոնին: Ըստ պատկան մարմինների, բնական աղետը գնահատվել է որպես չորրորդ աստիճանի փոթորիկ: Արդեն կան հաղորդումներ զոհերի մասին, որոնց թվում է Լիսվիլ քաղաքից 14 -ամյա մի աղջիկ, ով մահացել է տան վրա ծառի ընկնելու արդյունքում: Այս մասին տեղեկացրել է նահանգապետի խոսնակը:

Տուժած նահանգների շարքում է Թեքսասը: Այստեղ ծովամրրիկը եւս մեծ ավերածություններ է գործել: Այս պահին մոտ կես միլիոն մարդ Թեքսասում և Լուիզիանայում զրկված է էլեկտրականությունից, և այս թիվը կարող է աճել:

Իրավապահներն ու տեղական իշխանությունները նշում են, որ այս պահին դեռևս անհնար է որոնողական և փրկարար աշխատանքների իրականացումը փոթորիկի ուժգնության պատճառով: Ըստ կանխատեսումների, փոթորկի քամիները կարող են հասնել մինչև 320 կմ արագության Լուիզիանա նահանգում:

Ավելի քան 600 հազար մարդ տեղահանվել է Լուիզիանայում և Թեքսասում: Մասնագետները չեն բացառում, որ ծովամրրկի արդյունքում մի քանի մետրով կարող է բարձրանալ շրջակա գետերի ջրերի մակարդակը, ինչը կարող է նոր բնական աղետի պատճառ դառնալ:

Facebook Forum

XS
SM
MD
LG